ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

ՀՀ Սյունիքի մարզում ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների որակի և արդյունավետության մոնիտորինգի արդյունքների ներկայացում

 

 

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ՀՀ Սյունիքի մարզում իրականացրել է ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների մոնիտորինգ։ Այն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է բարձրացնել Սյունիքի մարզում ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների որակը և արդյունավետությունը՝ բարելավելով թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմները մասնակցային մոնիտորինգի, սոցիալական հաշվետվողականության և ջատագովությանն ուղղված  քարոզարշավների միջոցով:

 

2017 թվականի դեկտեմբերի 19-ից 22-ը ընթկած ժամանակահատվածում «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն իրականացրեց հիշյալ մոնիտորնգի զեկույցի արդյունքների ներկայացում-քննարկում ՔՀԿ-ների, ներառական դպրոցների և մյուս շահագրգիտ կողմերի մասնակցությամբ հետևյալ ժամանակացույցով.

Դեկտեմբերի 19 – ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան

            

Դեկտեմբերի 19 – ՀՀ Սյունքի մարզ, ք. Գորիս

             

Դեկտեմբերի 21 – ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան

         

Դեկտեմբերի 22 – Քաղաք Երևան

Մոնիտորինգի զեկույցի արդյունքների ներկայացում քննարկումներին ընդհանուր առմամբ մասնակցեցին ՔՀԿ-ների, ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և մյուս շահագրգիռ կազմակերպությունների 124 ներկայացուցիչներ:

Հանդիպումների ընթացքում քննարկված հարցերի շուրջ հավաքագրվել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք համապատասխանաբար կներկայացվեն բոլոր պատկան և շահագրգիռ մարմիններին:

Մոնիտորինգի զեկույցի ամփոփ համառաոտագիրը կարող եք բեռնել հետևյալ հղմամբ.

Մոնիտորինգի զեկույցի ամփոփ համառոտագիր