ՎԻԴԵՈՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 Սյունիքի և Արարատի մարզերի «Լինելով ակտիվ միացիր փոփոխության /ԼԱՄՓ » նախաձեռնության և համայնքներում երիտասարդական կամավորական նխաձեռնությունների ընթացքի նկարահանումների վերաբերյալ:

«Հանրային խորհրդատվություն և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ, «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի և «Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակ» ՀԿ հետ համատեղ «Աջակցություն ՀՀ ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ՝ Սյունիքի և Արարատի մարզերի թիրախ համայնքներում «Լինելով ակտիվ միացիր փոփոխության /ԼԱՄՓ» նախաձեռնության և համայնքներում երիտասարդական կամավորական նախաձեռնությունների ընթացքի նկարահանումների վերաբերյալ:                                                  

Ծառայության նկարագիր

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս և Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքներում կազմակերպվող ԼԱՄՓ նախաձեռնության ելույթների տեսանկարահանում և համայնքներում իրականացվող երիտասարդական կամավորական նախաձեռնությունների վերաբերյալ ֆիլմի պատրաստում:

Նկարահանողի / կազմակերպության  պարտականությունները

ԼՈՏ 1-Տեսանկարահանում, լուսանկարահանում  և ֆիլմի պատրաստում.

Գործողության  շրջանակում (Սյունիքի մարզ, Գորիս համայնք).

  • Տեսանկարահանել 8 խոսնակ թիմերի ելույթները, մոնտաժել և պատրաստել յուրաքանչյուր թիմի առանձին հոլովակը
  • Տրամադրել առնվազն 100 որակյալ լուսանկար ԼԱՄՓ միջոցառման և կամավորական նախաձեռնությունների վերաբերյալ,
  • Պատրաստել փոքրիկ տեսանյութ /3-4 րոպե/ ԼԱՄՓ միջոցառման մասին
  • Պատրաստել փոքրիկ ֆիլմ / 10 րոպե/ համայնքային երիտաասարդական կամավորական 4 նախաձեռնությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ,

ԼՈՏ 2Տեսանկարահանում, լուսանկարահանում  և ֆիլմի պատրաստում.

Գործողության շրջանակում (Արարատի  մարզ, Ուրցաձոր  համայնք).

  • Տեսանկարահանել 6 խոսնակ թիմերի ելույթները, մոնտաժել և պատրաստել յուրաքանչյուր թիմի առանձին հոլովակը,
  • Տրամադրել առնվազն 100 որակյալ լուսանկար ԼԱՄՓ միջոցառման և կամավորական նախաձեռնությունների վերաբերյալ,
  • Պատրաստել փոքրիկ տեսանյութ /3-4 րոպե/ԼԱՄՓ միջոցառման մասին,
  • Պատրաստել փոքրիկ ֆիլմ / 5 րոպե/ համայնքային երիտասարդական կամավորական նախաձեռնությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ

«Հանրային խորհրդատվություն և հետազոտությունների կենտրոն» ՀԿ պարտավորվում  է՝

  • Տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ ծրագրի վերաբերյալ,
  • Ապահովել տեսանկարահանումների համար անհրաժեշտ պայմաններ (լսարան, սարքավորումներ, շահառուներ և այլն),
  • Կազմակերպել տեղափոխումը,
  • Տեսանկարահանումների իրականացման ընթացքում ցուցաբերել տեխնիկական աջակցություն,
  • Կատարել վճարումներ ըստ պայմանագրի:

Առաջադրանքի  իրականացման ժամանակահատված՝ 20-ը դեկտեմբեր, 2017թ.– 30-ը մայիս,.2018թ.

Թիրախային խումբ և իրականացման վայր.

Թիրախային խումբ–Սյունիքի մարզի Գորիս և Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքների ծրագրի շահառուներ:

Նախատեսվում է իրականացնել տեսանկարահանումները թիրախ 2 մարզում: Ընտրված նկարահանողը/կամ կազմակերպությունը նախապես կտեղեկացվեն միջոցառումների անցկացման վայրերի և օրերի վերաբերյալ:

Մրցույթի համար ներկայացվող փաստաթղթեր

 Վերջին 3 տարիների ընթացքում նկարահանողի/Կազմակերպության կողմից իրականացված առնվազն երեք նմանատիպ աշխատանքների/ծառայությունների  վերաբերյալ տեղեկատվություն,

  • Նկարահանողի ինքնակենսագրություն (CV), կազմակերպությունների դեպքում՝ ամփոփ տեղեկատվություն սույն ծառայության մեջ ներգրավված անձնակազմի փորձի վերաբերյալ (կցել նաև CV,  համապատասխան վկայագրերի հղումներ (եթե առկա են) և այլ հիմնավորող փաստաթղթեր),
  • Գնայինառաջարկը /հավելված 1 ձևաչափով/
  • Հայտարագիրը /կազմակերպությունների համար՝հավելված 3 ձևաչափով, անհատ համար՝ հավելված 4 ձևաչափով/

Դիմելու կարգը

Պահանջվող փաստաթղթերը պետք է ուղարկել  [email protected] էլ.հասցեին մինչև դեկտեմբերի 20-ը ժամը 14:00-ն։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 77) 23 17 12 հեռախոսահամարով:

Այլ պայմաններ կազմակերպությունների համար.

 ա) Գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով` առանց  ԱԱՀ-ի։

Գները պետք է լինեն ամրագրված և Պայմանագրի իրականացման ընթացքում ենթակա չեն որևէ փոփոխման։

  • «Հանրային խորհրդատվություն և հետազոտությունների կենտրոն» ՀԿ անհրաժեշտության դեպքում կատարողին կտրամադրի  ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի որոշումը` կատարված աշխատանքների դիմաց ԱԱՀ-ից ազատվելու մասին տեղեկանք։
  • Հաղթող ճանաչված կազմակերպությունը, պահանջի դեպքում, պայմանագիրը կնքելուց առաջ պետք է ներկայացնի տեղեկանք տարածքային հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունների վերաբերյալ։

բ) Գնահատում և պայմանագրի շնորհում.

Առաջարկները, որոնք կհամարվեն ըստ էության Առաջադրանքի պայմաններին համապատասխանող, կգնահատվեն ըստ  առաջարկում ներկայացված պայմանների։  Պայմանագիրը կշնորհվի ըստ էության Առաջադրանքի պայմաններին համապատասխանող ընդունելի նվազագույն գնառաջարկ ներկայացրած կազմակերպությանը։

Փոխկապակցված հայտատուների մասնակցությունն արգելվում է:

Հայտատուները պայմանագրի շնորհման վերաբերյալ տեղեկատվություն կստանան ԳՈՒՄ ՀԿ վեբ-կայքի (gumiso.am) «Հայտարարություններ» բաժնից: