«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՈՐԻՍՈՒՄ
Նոյեմբերի 29-ին Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի աջակցությամբ իրականացվող «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագրի շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ն Գորիսում իրականացրել է «Սոցիալական տեղական ծրագրերի նախագծում» թեմայով դասընթաց:
Դասընթացին մասնակցել են Գորիս և Սիսիանի համայնքներում գործունեություն ծավալող, ծրագրի թիրախ ՀԿ-ների ներկայացուցիչներ, սոցիալական ծառայություններ մատուցող պետական կառույցների աշխտատակիցներ, համայնքային սոցիալական աշխատողներ:
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Տեղական սոցիալական ծրագրեր նախագծելու սկզբունքներին ու առանձնահատկություններին, այնուհետև խմբային աշխատանքների միջոցով մշակել Տեղական սոցիալական ծրագրերի նախագծման քայլերը: