«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԿԱ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ» ԴԱՍԸՆԹԱՑԸ ԳՈՒՄ ՀԿ-ՈՒՄ
ԳՈՒՄ ՀԿ-ն շարունակում է ՔՀԿ-ների, սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների ներկայացուցիչների, համայնքային սոցիալական աշխատողների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների իրականացման գործընթացը:
Նոյեմբերի 30-ին Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա ՀԿ-ի աջակցությամբ իրականացվող «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագրի շրջանակներում Գորիսում՝ ԳՈՒՄ ՀԿ-ի գրասենյակում, տեղի է ունեցել «Սոցիալական պաշտպանության համակարգի ներկա բարեփոխումները» թեմայով դասընթաց, որին մասնակցել են Գորիսի և Սիսիանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների աշխատակիցներ, համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնախմբի անդամներ:
Դասընթացը վարել են ոլորտային դասընթացավարներ:
Դասընթացի արդյունքում մասնակիցները ծանոթացել են սոցիալական պաշտպանության համակարգի ներկա բարեփոխումներին/ինտեգրված սոցիալական ծառայություններ, երեխայի պաշտպանության համակարգի բարեփոխումներ, երեխաների խնամքի այլընտրանքային տարբերակներ/ ինչպես նաև անդրադարձել սոցիալական աշխատանքի պրակտիկայի չափորոշիչներին: