ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՆԴԵՎԱԶ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ   ԳՆԴԵՎԱԶ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

«Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսակական աջակցությամբ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից իրականացվող «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 13-ին աշխատանքային հանդիպումներ տեղի ունեցան ՀՀ Վայոց ձորի մարզի շահառու՝ Գնդեվազ և Ջերմուկ համայնքներում:

Այցելություն 1. ՀՀ Վայոց ձոր, գ. Գնդեվազ, «Առատ զամբյուղ» ԳՍԿ

Հագեցած օրվա ընթացքում հանդիպում ունեցանք «Առատ զամբյուղ» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի անդամների հետ՝ կոոպերատիվի հավաքման կետում: Հանդիպման ընթացքում կոոպերատվի անդամներին ներակայացվեցին ապրանքատեսակների փաթեթավորման համար մշակված նյութերի հայեցակարգը և շուկայում արդյունավետ վաճառքի ապահովման համար մշակված մոտեցումները:

      

Դեկտեմբերի 2–ին Երևանում կայացած Ամանորյա տոնավաճառին կոոպերատիվի մասնակցության համար ապրանքատեսակների փորձնական փաթեթավորման արդյունքում ուղենշված մոտեցումների շնորհիվ՝ կազմակերպության անդամներին ներկայացվեցին այն տեխնոլոգիական չափանիշները և մեթոդաբանությունը, որոնք ապահովում են արտադրանքի մաքսիմալ որակ:

                    

Հանդիպման ընթացքում կազմակերպությանը փոխանցվեցին արտադրանքի փաթեթավորման համար հարկավոր բոլոր նյութերը և գործիքները: Որոշ ապրանքատեսակաների փորձնական փաթեթավորումից հետո, կոոպերատիվի անդամները գործնականում կիրառեցին արտադրական մոտեցումները և ձեռք բերեցին կիրառական հմտություններ: Փաթեթավորման գործընթացի վերաբերյալ սեփական փորձի հիման վրա առաջ եկած հարցերը մանրամասնորեն պարզաբանումներ ստացած և քննարկվեցին կոոպերատիվի բոլոր անդամների հետ:

                                    

Հանդիպման ամփոփման ժամանակ իրականացվեց նաև գործողությունների համապատասխան պլանավորում՝ ապրանքատեսակների հավաքման, փաթեթավորման և պատվերների ժամանակին ու արդյունավետ իրականացման համար:

                                   

Այցելություն 2. ՀՀ Վայոց ձոր, ք. Ջերմուկ, ՛՛Հանրային հաղորդկացություն. Մեդիա և մարքետինգային ժամանակակից գործիքներ՛՛ թեմայով դասընթաց

Դեկտեմբերի 13-ին Ջերմուկ քաղաքում իրականացվեց նաև ՛՛Հանրային հաղորդկացություն. Մեդիա և մարքետինգային ժամանակակից գործիքներ՛՛ թեմայով դասընթաց, որի ընթացքում «Առատ զամբյուղ» ԳՍԿ-ի և «Ապագայի շողեր» ՀԿ-ի անդամներին ներկայացվեցին երկու կազմակերպությունների վեբ կայքերը և ֆեյսբուքյան էջերը.

 

Դասընթացի ընթացքում կազմակերպությունների անդամների հետ, ովքեր պատասխանատու են լինելու վեբ կայքերի և Ֆեյսբուք սոցիալական ցանցում կազմակերպական էջերի խմբագրման և նյութերի հրապարակման համար, քննարկվեցին հանրային հաղորդակցության հիմնական սկզբունքները, հստակեցվեցին հրապարակվող տեղեկատվության ձևաչափերը: Գործնական աշխատանքների միջոցով կազմակերպության անդամները ծանոթացան կայքերի խմբագրման հարթակներին, նրանց ներկայացվեցին խմբագրման հարթակների բոլոր հիմնական բաժինները և գործիքները: Փորձնական օրինակների միջոցով դասընթացի մասնակիցները զարգացրեցին իրենց պրակտիկ հմտությունները, որոնք կապահովվեն հանրային հաղորդակցության և մարքետինգային գործիքների կայուն գործարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը: