«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ԷԹԻԿԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ. ՑԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԸՆԹԱՑ ՔՀԿ-ՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ԷԹԻԿԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ. ՑԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԸՆԹԱՑ ՔՀԿ-ՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԳՈՒՄ ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցած «Սոցիալական աշխատանքում էթիկական սկզբունքների կիրառումը. Ցանցային համագործակցություն» թեմայով դասընթացը հնարավորություն տվեց մասնակիցներին ծանոթանալու սոցիալական աշխատանքում կիրառվող էթիկական սկզբունքներին,  արդյունավետ  հաղորդակցության մեխանիզմներին, ինչպես նաև թիմային աշխատանքի  արդյունավետությունը պայմանավորող գործոններին և ցանցային  համագործակցության առավելություններին:

  

Դասընթացը հագեցած էր ինտերակտիվ վարժություններով ու խմբային աշխատանքներով, ինչը հնարավորություն տվեց  գործնականում ամրապնդել տեսական գիտելիքներն ու հասկացությունները:

Դասընթացը կազմակերպվել է «Գործընկերություն և ուսուցում» և «Հանրային  խորհրդատվության և հետազոտությունների  կենտրոն ՀԿ-ների գործընկերությամբ «Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի  աջակցությամբ իրականացվող «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագրի շրջանակներում:

Դասընթացին մասնակցել են Գորիս և Սիսիան համայնքների ՀԿ-ների, սոցիալական ծառայություններ մատուցող պետական կառույցների ներկայացուցիչներ, համայնքային սոցիալական աշխատողներ: