Ա. Տոռոզյանը 2000թ.-ից հանդիսանում է ԳՈՒՄ ՀԿ-ի հիմնադիր անդամն ու նախագահը: 2008թ.-ից առ այսօր ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրենն է:
Month: November 2020
ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Աննա Ավետիսյանը ԳՈւՄ ՀԿ-ում աշխատում է 2005թ.-ից` որպես կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և դասընթացների մասնագետ:
ԳԱՐԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Գարիկ Հովակիմյանը աշխատում է Գործընկերությունը և ուսուցում ՀԿ-ում 2007թ-ից` որպես ֆինանսական ղեկավար:
ՍՐԲՈՒՀԻ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
Սրբուհի Օհանջանյանը ԳՈւՄ ՀԿ-ի թիմին որպես գրասենյակի ղեկավար միացել է 2020թ-ի հունիսի 1-ից: Մինչ այդ՝ 2019թ-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2020թ-ի հուլիսի 30-ը, հանդիսացել է ԳՈւՄ ՀԿ-ի կամավոր:
ԽՄԲԱԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Բարեկամ» ընտանիքի, երեխաների, երիտասարդների զարգացման և ժամանցի կենտրոնի 5-11 և 12-18 տարեկան տարիքային խմբերի երեխաների հետ աշխատող խմբակավարների աշխատանքի համար։
ՀՈԳԵԲԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Բարեկամ» ընտանիքի, երեխաների, երիտասարդների զարգացման և ժամանցի կենտրոնի հոգեբանի աշխատանքի համար։
«ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ – ՀԱՅԱՍՏԱՆ» I4C ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն հրավիրում է ՀՀ մարզերի և Երևանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին մասնակցելու TIDES կենտրոնի և ԱՄՆ ՄԶԳ ֆինասավորմամբ իրականացվող «Նորարարություն փոփոխության համար-Հայաստան/I4C Armenia» ծրագրին:
ՆՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՑԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԻՆ
«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի և Ikigai Armenia-ի հետ համատեղ ջանքերով մոտ ապագայում Գորիսում և համայնքի գյուղական բնակավայրերում արցախցի փոքրիկների համար կստեղծվեն ժամանցային և զարգացման կենտրոններ:
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ
«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն Save the Children International-ի աջակցությամբ հոկտեմբերի 5-ից մարդասիրական աջակցություն է տրամադրում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից նախահարձակ պատերազմի պատճառով Արցախից Հայաստան ժամանած մեր հայրենակիցներին:
ՀԱԳՈՒՍՏԻ, ՆԵՐՔՆԱՀԱԳՈՒՍՏԻ, ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ՝ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ
«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն Ավստրալիայի հայերի աջակցությամբ հոկտեմբերի 1-ից Գորիսի տարածաշրջանի Տաթև և Տեղ խորոշացված համայնքների համայնքապետարանների համագործակցությամբ իրականացնում է «Մարդասիրական աջակցություն»՝ ուղղված Արցախից ինքնակամ ժամանած ընտանիքներին և երեխաններին։
Աջակցության շրջանակներում ընտանիքներին տրամադրվել են հագուստի, ներքնահագուստի, հիգիենիկ պարագաների փաթեթներ։