ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Կազմակերպության զարգացման և դասընթացների ղեկավար

Աննա Ավետիսյան

[email protected]

Աննա Ավետիսյանը ԳՈւՄ ՀԿ-ում աշխատում է 2005թ.-ից` որպես  կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման  և դասընթացների մասնագետ: Աննան ավարտել է  Երևանի պետական բժշկական ակադեմիան, մասնագիտությամբ բժիշկ-դեղագետ է:  2005թ-ից առ այսօր  Քաղաքացիական Շահերի Պաշտպանության Աջակցության Ծրագրի /ՔՇՊԱԾ-ի/   շրջանակներում Աննան  ԳՈՒՄ ՀԿ-ի  կազմակերպական զարգացման և դասընթացների ղեկավարն է:
2006թ-ից նա Քաունթերփարթ ինթերնեյշնլի դասընթացավարների թիմի սերտիֆիկացված դասընթացավար է և հանդիսանում է կազմակերպության  հավաստագրման գործընթացի պատասխանատուն:
Որպես կազմակերպական զարգացման և դասընթացների ղեկավար` Աննան պատասխանատու է դասընթացների, խորհրդատվությունների կազմակերպման  և իրականացման,  ծառայությունների մատուցման ժամանակացույցի մշակման, դասընթացների, խորհրդատվությունների որակի և սպառողների բավարարվածության գնահատման,  ոլորտային փորձագետների  ընտրության  և ծառայությունների պատվիրման համար: