Մասնագիտական խմբակների ուսուցման սկիզբը ազդարարելու համար ԳՈՒՄ ՀԿ-ի թիմը հանդիպում-քննարկում էր կազմակերպել խմբակավարների, ինչպես նաև կենտրոնների սոցիալական աշխատողների, հոգեբանների, հատուկ մանկավարժի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մասնագիտական կողմնորոշման ուսուցման առանձնահատկությունները, ԳՈՒՄ ՀԿ-ի երեխաների պաշտպանության կանոնակարգի ներկայացում։ Մեր թիմի նպատակն է օգնել դեռահասներին հետագայում ավելի հեշտ և հստակ կողմնորոշվել մասնագիտության հարցում: Մասնագիտության ճիշտ ընտրության դեպքում է, որ նախ կրթական հաստատություն, ապա աշխատավայր մարդ գնում է հաճույքով և նպատակներ է ունենում ավելի հմտանալու…
Նորություններ և Հայտարարություններ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԳՈՒՄ ՀԿ-ն փնտրում է դասընթացավարներ և դասընթացավարների թիմի ղեկավար «Հայաստանում Լեռնային Ղարաբաղից տեղահաված անձանց պաշտպանությանն ուղղված հիմնական ծառայությունների մատչելիության ապահովում» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Տեղ, Սիսիան և Գորայք համայնքների բնակավայրերի դպրոցներում «Ականների ռիսկերի կրթություն» թեմայով դասընթացների, խորհրդատվությունների կազմակերպման, իրականացման և արդյունավետ համակարգման համար: ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև հոկտեմբերի 12-ը, ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրականը [email protected] էլ-հասցեին: Էլեկտրոնային նամակի վերնագրում նշել «Դասընթացավարի հայտ» արտահայտությունը։ Պահանջներին բավարարող թեկնածուների…
Աշխատանքի հայտարարություն
«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն հայտարարում է մրցույթ Սյունիքի մարզի Տեղ և Տաթև խոշորացված համայնքներում բացվող ընտանիքի, երեխաների, երիտասարդների զարգացման և ժամանցի համայնքային շրջիկ կենտրոնի տնօրենի, խմբակավարների, հոգեբանի և հաշվապահի աշխատանքի համար։ Ընտանիքի, երեխաների, երիտասարդների զարգացման և ժամանցի համայնքային շրջիկ կենտրոնը ստեղծվում է ԳՈՒՄ ՀԿ-ի, Սեյվ դը Չիլդրենի և Տեղ ու Տաթև խոշորացված համայնքների համայնքապետարանների համագործակցությամբ։ Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV(հայերեն) և հետաքրքրության նամակ հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։ Լրացուցիչ հարցերի…
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ
«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն, ԹԱՅԴՍ կենտրոնի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Նորարարություն փոփոխության համար-Հայաստան» ծրագրի շրջանակներում հրավիրում է անհատ փորձագետներին/դասընթացավարներին և կազմակերպություններին՝ ներկայացնելու դասընթացներ վարելու ծառայությունների մատուցման վերաբերյալ հետաքրքրվածության հայտեր: Ծրագրի նպատակն է խթանել ՀՀ մարզերում քաղաքացիների ակտիվությունը և ներգրավվածությունը՝ ներդնելով ՏԻՄ-երի և քաղհասարակության կառույցների հաշվետվողականության համակարգեր։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ բոլոր մարզերում: Մրցույթին կարող են մասնակցել խորհրդատուներ, անհատ դասընթացավարներ և ՀՀ-ում գրանցված կազմակերպություններ, որոնք վերոնշյալ ծառայությունները մատուցելու համար ունեն…
ՇԻՆՈՒՀԱՅՐՈՒՄ ԱՐՑԱԽՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆԸ
«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի և Ikigai Armenia-ի համատեղ ջանքերով, ինչպես նաև Տաթևի համայնքապետարանի հետ համագործակցությամբ, Շինուհայր գյուղում արցախցի երեխաների համար դեկտեմբերի 2-ին իր դռները բացեց «Երեխաների ժամանցի և զարգացման կենտրոնը»:
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՑ ԳՈՐԻՍԱԲՆԱԿ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԳՈՐԾԻ «ԲԱՐԵԿԱՄ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆԸ
ս/թ․ դեկտեմբերի 10-ից Գորիսում կգործի «Բարեկամ» ընտանիքի, երեխաների, երիտասարդների զարգացման և ժամանցի կենտրոն գորիսաբնակ արցախցիների համար։ Կենտրոնը բացվում է «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈւՄ ՀԿ-ի, «Սեյվ դը Չիլդրեն ինթերնեյշնլի» և Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ։
«ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ» ԴԱՍԸՆԹԱՑԻ 8 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՏՐՎԵՑԻՆ
Դեկտեմբերի 1-ին հավաստագրեր հանձնվեցին «Համակարգչային օպերատոր» մասնագիտական դասընթացի 8 մասնակիցների:
ԽՄԲԱԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Բարեկամ» ընտանիքի, երեխաների, երիտասարդների զարգացման և ժամանցի կենտրոնի 5-11 և 12-18 տարեկան տարիքային խմբերի երեխաների հետ աշխատող խմբակավարների աշխատանքի համար։