ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳՈՒՄ ՀԿ-ն փնտրում է  դասընթացավարներ և դասընթացավարների թիմի ղեկավար  «Հայաստանում Լեռնային Ղարաբաղից տեղահաված անձանց պաշտպանությանն ուղղված հիմնական ծառայությունների մատչելիության ապահովում» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Տեղ, Սիսիան և Գորայք  համայնքների բնակավայրերի դպրոցներում «Ականների ռիսկերի կրթություն» թեմայով դասընթացների, խորհրդատվությունների  կազմակերպման, իրականացման և արդյունավետ համակարգման համար:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են  մինչև  հոկտեմբերի 12-ը, ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրականը  [email protected] էլ-հասցեին: Էլեկտրոնային նամակի վերնագրում նշել «Դասընթացավարի հայտ» արտահայտությունը։

Պահանջներին բավարարող թեկնածուների հետ կանցկացվի հարցազրույց:

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00–18:00) հետևյալ հեռախոսահամարով՝

077-231703 կամ գրել [email protected]   էլ-հասցեին:

Պահանջվող մասնագետների աշխատանքային նկարագերին  ու պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝