ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՑ ԳՈՐԻՍԱԲՆԱԿ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԳՈՐԾԻ «ԲԱՐԵԿԱՄ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆԸ

Սիրելի գորիսաբնակ արցախցիներ,

ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ս/թ․ դեկտեմբերի 10-ից Գորիսում կգործի «Բարեկամ» ընտանիքի, երեխաների, երիտասարդների զարգացման և ժամանցի կենտրոն գորիսաբնակ արցախցիների համար։ Կենտրոնը բացվում է «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈւՄ ՀԿ-ի, «Սեյվ դը Չիլդրեն ինթերնեյշնլի» և Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ։

Կենտրոնում երեխաների և նրանց ծնողների հետ կաշխատեն հոգեբաններ, սոցիալական աշխատողներ և խմբակավարներ։ Կենտրոնի բոլոր աշխատակիցներն անցել են համապատասխան մասնագիտական և իրավիճակային վերապատրաստումներ։

Կենտրոնը կահավորված է հարմարավետ և անվտանգ գույքով, հագեցած՝ երեխաների զարգացման և ժամանցի համար անհրաժեշտ խաղերով և ինտերակտիվ նյութերով։ Կենտրոնը նախատեսված է 5-11 և 12-18 տարիքային խմբերի երեխաների համար, այն կգործի բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10։00-17։00-ն, յուրաքանչյուր խմբի հետ 2 ժամ տևողությամբ։

Բոլոր հետաքրքրված արցախցի ծնողները կարող են գրանցել իրենց երեխաներին՝ լրացնելով փոքրիկ հարցաթերթը՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/ZdWLZFrA6PuoSwjJ9

Կենտրոնը կգործի Անկախության 2 հասցեում տեղակայված ԳՈւՄ ՀԿ-ի գրասենյակի տարածքում։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Գրանցման վերջնաժամկետը ս/թ․ դեկտեմբերի 7-ն է։ Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել ԳՈւՄ ՀԿ-ի գրասենյակ (ք․ Գորիս, Անկախության 2, ԳՈւՄ ՀԿ) կամ զանգահարել 093177894 հեռախոսահամարով։