Մասնագիտական խմբակների ուսուցման սկիզբը ազդարարելու համար ԳՈՒՄ ՀԿ-ի թիմը հանդիպում-քննարկում էր կազմակերպել խմբակավարների, ինչպես նաև կենտրոնների սոցիալական աշխատողների, հոգեբանների, հատուկ մանկավարժի մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին
- մասնագիտական կողմնորոշման ուսուցման առանձնահատկությունները,
- ԳՈՒՄ ՀԿ-ի երեխաների պաշտպանության կանոնակարգի ներկայացում։
Մեր թիմի նպատակն է օգնել դեռահասներին հետագայում ավելի հեշտ և հստակ կողմնորոշվել մասնագիտության հարցում:
Մասնագիտության ճիշտ ընտրության դեպքում է, որ նախ կրթական հաստատություն, ապա աշխատավայր մարդ գնում է հաճույքով և նպատակներ է ունենում ավելի հմտանալու իր մասնագիտությունում՝ լինելով հասարակության ինքնաբավ մասնիկ:
Արդյունքում ունեցանք կառուցողական քննարկում, որի շնորհիվ մեր կենտրոնների մասնագիտական խմբակներ հաճախող երեխաները կունենան հետաքրքիր դասեր՝ համալրված և’ տեսական, և’ գործնական պարապմունքներով։
Մենք ընտրել ենք հատուկ մասնագետներ, ովքեր իրենց գործում կայացած են և կարող են իրենց ներդրումն ունենալ երեխաների մասնագիտական ճիշտ կողմնորոշման հարցում։