ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

📢«Մեր կյանքը, մեր ապագան․ աջակցություն Հայաստանում հակամարտությունից տուժած համայնքների ինքնավերականգնմանը և դիմակայունության բարձրացմանը» ծրագրի շրջանակներում «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ երկու հայտադիմումներով։

Դրամաշնորհային մրցույթի ընդհանուր նպատակն է աջակցել սոցիալապես խոցելի և/կամ ներքին տեղահանված անհատների կամ ընտանիքների՝ գյուղատնտեսական փոքր միկրո-ձեռնարկատիրական գործունեության վերսկսմանը կամ զարգացմանը:

📌Դրամաշնորհային մրցույթի առանձնահատուկ խնդիրներն են՝

♻️Հայտադիմում 1 – աջակցել սոցիալապես խոցելի, և/կամ ներքին տեղահանված անհատների կամ ընտանիքների կողմից գյուղատնտեսական միկրո-ձեռնարկատիրական կամ գյուղատնտեսական անհատական/ընտանեկան գործունեության/ձեռներեցության վերսկսմանը կամ զարգացմանը՝ յուրաքանչյուրին տրամադրելով մինչև 670 000 ՀՀ դրամին համարժեք գյուղատնտեսական գույք, օժանդակություն:

♻️Հայտադիմում 2 – նպաստել սոցիալապես խոցելի, և/կամ ներքին տեղահանված անհատների (ձեռներեցների) կամ ընտանիքների կողմից գյուղատնտեսական փոքր ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը՝ յուրաքանչյուրին տրամադրելով մինչև 1 830 000 ՀՀ դրամին համապատասխան դրամաշնորհ կամ գյուղատնտեսական գույք։

📍Հայտադիմում 1-ին կարող են դիմել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակավայրերում, Գորիս համայնքի Գորիս բնակավայրում և Կապան համայնքի Սյունիք և Գեղանուշ բնակավայրերում մշտական կամ ժամանակավոր բնակություն ունեցող այն անձինք, ովքեր

🔸տեղահանվել են ԼՂ հակամարտության հետևանքով,

🔸ունեն ցածր եկամուտ և սոցիալապես խոցելի են,

🔸հյուրընկալել են տեղահանված անձանց.

📍Հայտադիմում 2-ին կարող են դիմել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Տեղ, Տաթև համայնքների բնակավայրերում մշտական կամ ժամանակավոր բնակություն ունեցող այն անձինք, ովքեր

🔸տեղահանվել են ԼՂ հակամարտության հետևանքով,

🔸ունեն ցածր եկամուտ և սոցիալապես խոցելի են,

🔸հյուրընկալել են տեղահանված անձանց.

💰Ծրագիրը կհատկացնի ընդհանուր թվով 22 դրամաշնորհ, որից 15-ը` հայտադիմում 1-ին, 7-ը՝ հայտադիմում 2-ին։

➡️Հայտադիմում 1-ին կարող եք դիմել այստեղ-https://forms.gle/VaLV5QZ5LLVogW6J8

➡️Հայտադիմում 2-ին կարող եք դիմել այստեղ-https://forms.gle/4cSEYdJ3GkViKgbAA

⏳Հայտերի ընդունման վերջնաժամկետ` ս․թ․ ապրիլի 16, ժամը՝ 23։59։

💰«Մեր կյանքը, մեր ապագան․ աջակցություն Հայաստանում հակամարտությունից տուժած համայնքների ինքնավերականգնմանը և դիմակայունության բարձրացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության Հումանիտար օգնության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի գործընկերությամբ։

📋Դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ հարց ու պատասխանի առցանց հանդիպումը տեղի կունենա ապրիլի 8-ին, ժամը 15։00-ին։Հարցերի դեպքում զանգահարել ծրագրի համակարգող Վարդուհի Մեսրոպյանին՝

☎️(+374) 44 60 60 99: