ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն, ԹԱՅԴՍ կենտրոնի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Նորարարություն փոփոխության համար-Հայաստան» ծրագրի շրջանակներում հրավիրում է անհատ փորձագետներին/դասընթացավարներին և կազմակերպություններին՝ ներկայացնելու դասընթացներ վարելու ծառայությունների մատուցման վերաբերյալ հետաքրքրվածության հայտեր:

Ծրագրի նպատակն է խթանել ՀՀ մարզերում քաղաքացիների ակտիվությունը և ներգրավվածությունը՝ ներդնելով ՏԻՄ-երի և քաղհասարակության կառույցների հաշվետվողականության համակարգեր։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ բոլոր մարզերում:

Մրցույթին կարող են մասնակցել խորհրդատուներ, անհատ դասընթացավարներ և ՀՀ-ում գրանցված կազմակերպություններ, որոնք վերոնշյալ ծառայությունները մատուցելու համար ունեն համապատասխան որակավորում (ինքնակենսագրական թերթիկ (CV՝ անգերեն և հայերեն), համապատասխան վկայագրերի, դիպլոմների հղումներ (եթե առկա են) և այլ հիմնավորող փաստաթղթեր, նմանատիպ հանձնարարության նկարագրություն, համապատասխան փորձի և հմտությունների առկայություն և այլն)։ 

Մասնակցելու վերաբերյալ հետաքրքրվածության հայտերը անհրաժեշտ է ուղարկել մինչև 15.12.2020թ., ժամը 18:00-ն՝ [email protected] հասցեով՝ վերնագրի տողում նշելով «Դասընթացավարի հայտ»:

Հարցերի դեպքում մասնակիցները կարող են դիմել ԳՈՒՄ ՀԿ Դասընթացների և ԿԶ ղեկավար Աննա Ավետիսյանին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգել 094195524 հեռախոսահամարով:

Նշված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվի:

Խորհրդատվություն և դասընթացներ վարելու հետաքրքրվածության հայտերը և գնառաջարկները  պետք է ներկայացվեն ներքոնշյալ ծածկագրերով (գնառաջարկի օրինակը՝ համապատասխան հղումով)։

  • ԳՈՒՄ ՀԿ-2020/Դ/01 «Ֆինանսական գրագիտություն» թեմայով դասընթաց (2 օր՝ 8  ժամ),
  • ԳՈՒՄ ՀԿ-2020/Դ/02 – «Հանրային միջոցների վերահսկում և գնահատում»  թեմայով դասընթաց (2 օր՝ 8 ժամ),
  • ԳՈՒՄ ՀԿ-2020/Դ/03 «Ծրագրային և ֆինանսական աուդիտ»  թեմայով դասընթաց (2 օր՝ 8 ժամ),
  • ԳՈՒՄ ՀԿ-2020/Դ/04 – «Հավետվողականության և թափանցիկության համակարգեր» թեմայով դասընթաց (2 օր՝ 8 ժամ ),
  • ԳՈՒՄ ՀԿ-2020/Դ/05 – «Համայնքային կարիքների մասնակցային գնահատում » թեմայով դասընթաց (2 օր՝ 8 ժամ),
  • ԳՈՒՄ ՀԿ-2020/Դ/06 – «Գործընկերային  ծրագրերի նախագծում»  թեմայով դասընթաց (2 օր՝ 8 ժամ),
  • ԳՈՒՄ ՀԿ-2018/Դ/07 – «Առցանց տեխնոլոգիաների  և գործիքների կիրառում» թեմայով դասընթաց (2 օր՝ 10 ժամ),
  • ԳՈՒՄ ՀԿ-2018/Դ/08«Փոփոխությունների կառավարում. Նորարարական գործիքների կիրառում» թեմայով դասընթաց (2 օր՝ 8 ժամ),
  • ԳՈՒՄ ՀԿ-2020/Դ/9 «Հաշվետվողականության և  թափանցիկության  մոդելներ. Միջազգային փորձը և տեղայնացման  հնարավորությունները» – թեմայով դասընթաց (1 օր, 4 ժամ):

Վերոնշյալ դասընթացները նախատեսված են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների(ՔՀԿ) և տեղական ինքնակառավարման մարմինների(ՏԻՄ) ներկայացուցիչների համար: Դասընթացները կիրականացվեն առցանց և դեմ առ դեմ տարբերակներով: Դասընթացները կիրականացվեն 5 քլասթերներում՝ Գորիս, Երևան, Գավառ, Վանաձոր, Գյումրի: 

Invitation for Trainers

Partnership and Teaching NGO invites individual experts/trainers and organizations to submit applications of interest to conduct training courses in the frames of “Innovation for Change / I4C-Armenia” project, funded by TIDES center and USAID.

The goal of the project is to promote citizen engagement through the introduction of local government and civil society sector reporting systems. The project implementation area covers all marzes of Armenia.

The competition is open to consultants, individuals, trainers and organizations registered in Armenia, who have respectful qualification to provide such services (CV in English and Armenian , corresponding certificates, diplomas and other justifying documents, description of similar assignments, availability of relevant experience, etc.).

The applications of interest must be submitted to [email protected] email “Application for Trainer” in the subject line by 15th of December, 2020, 18:00.

In case of questions please reach to P&T NGO Organizational Development and Training Manager Anna Avetisyan on [email protected] email or via 094195524 phone number. 

Applications submitted after the deadline will not be considered. 

The applications of interest to conduct training and provide consultations and bidding forms must be submitted with below mentioned codes (bidding forms can be found by the corresponding link).

  • P&T NGO-2020T_01– Training on “Financial Literacy”  (2 days; 8  hours),
  • P&T NGO-2020T_02 Training on “Monitoring and assessment of public funds” (2 days; 8  hours), 
  • P&T NGO-2020T_03 Training on “Project and financial audit”  (2 days; 8  hours),
  • P&T NGO-2020T_04 – Training on “Mechanisms for accountability and transparency” (2 days; 8  hours),
  • P&T NGO-2020T_05 – Training on Community Needs Participatory Assessment” (2 days; 8  hours),
  • P&T NGO-2020T_06 – Training on Project Partnership Design” (2 days; 8  hours),
  • P&T NGO-2020T_07 – Training on Application of the Latest Online Technologies and Tools” (2 days; 10  hours),
  • P&T NGO-2020T_08 – Training on Change Management: application of innovative tools”  (2 days; 8  hours),
  • P&T NGO-2020T_09 – Training on Models of accountability and transparency: international experience and opportunities of localisation” (1 day՝ 4 hours).

The above mentioned training courses are intended for representatives of civil society organizations (CSOs) and local self-government bodies (LSGBs). The training courses will be conducted both online and face to face, in 5 clusters: Goris, Yerevan, Gavar, Vanadzor, Gyumri.