«Համայնքային անկյուն» ծրագրի շրջանակներում իրականացվել է «Մոնիտորինգային հմտություններ» թեմայով դասընթաց, որով էլ ամփոփվել է կարողությունների զարգացման դասընթացները։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հետևյալ թեմաները՝ Մոնիտորինգի նպատակները, մոնիտորինգի անցկացում, մոնիտորինգի արդյունքների մշակում, արդյունքների համախմբում, վերլուծում և ամփոփում։ Թեման ամրապնդելու համար երիտասարդները կատարել են գործնական առաջադրանքներ։ Ծրագիրը իրականացվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։
Նորություններ և Հայտարարություններ
«Համայնքային անկյուն»- «Կամավորություն» թեմայով դասընթաց
«Համայնքային անկյուն» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «Կամավորություն» թեմայով դասընթաց։ Դասընթացի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝ ինչ է կամավորությունը, ինչով է տարբերվում կամավորական աշխատանքը վարձատրվող աշխատանքից, կամավորի պարտականությունները։ Վերջում թեման ամփոփվեց գործնական աշխատանքով։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։
ԼԱՄՓ միջոցառում
Դեկտեմբերի 10-ին և 18-ին «Նորարարություն հանուն փոփոխության» ծրագրի շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ի և Երիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի կողմից կազմակերպվել էր ԼԱՄՓ (լինելով ակտիվ միացիր փոփոխության) միջոցառումները Գորիս և Վարդենիս համայնքներում։ Միջոցառմանը բարձրաձայնվել են երիտասարդներին հուզող բազմաթիվ համայնքային հիմնախնդիրներ և դրանց հնարավոր լուծումները։ Մասնակիցներն իրենց մոտիվացիան փոխանցել են հանդիսատեսին՝ նրանց էլ մասնակիցը դարձնելով իրենց ելույթին։ ԼԱՄՓ-ն այսօր իսկական տոն դարձավ մի խումբ ակտիվ, խելացի, ժպտադեմ և կենսուրախ երիտասարդների համար: Ծրագիրն իրականացվում է…
Երիտասարդների կարողությունների զարգացման դասընթացներ
«Համայնքային անկյուն» ծրագրի շրջանակներում շարունակվում են երիտասարդների կարողությունների զարգացման դասընթացները։ Երիտասարդների համար իրականացվել է «Շահերի պաշտպանություն» թեմայով դասընթաց։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝ Շահերի պաշտպանություն Շահերի պաշտպանության մակարդակները Շահերի պաշտպանության գործիքակազմը Շահերի պաշտպանության քայլերը ՇՊ հիմնախնդրի բացահայտում։ Դասընթացի ընթացքում երիտասարդները կատարել են գործնական աշխատանք, վեր են հանել համայնքային հիմնախնդիրներ, որոնց լուծման համար մշակելու են տարբեր ուղիներ՝ հիմնվելով ստացած գիտելիքիների և հմտությունների պաշարի վրա։ Ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացները նպատակ ունեն…
Կարողությունների զարգացման դասընթացներ
«Համայնքային անկյուն» ծրագրի շրջանակներում շարունակվում են կարողությունների զարգացման դասընթացները։ Երիտասարդների համար իրականացվել է «Առաջնորդություն» թեմայով դասընթաց, որի ընթացքում ներկայացվել է՝ առաջնորդության էությունը և բնորոշ հատկությունները, առաջնորդության և կառավարման տարբերությունները, առաջնորդության պատմությունը, առաջնորդի տեսակները կառավարման պրակտիկայում, առաջնորդման սկզբունքները, առաջնորդի ֆունկցիաններն ու հմտությունները։ Դասընթացը հագեցած է եղել ինտերակտիվ մեթոդներով, գործնական առաջադրանքներով, ինչն էլ երիտասարդներին ամենաշատն է ոգևորել։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։
Դասընթացների մեկնարկ
«Համայնքային անկյուն» ծրագրի շրջանակներում տրվել է երիտասարդների կարողությունների զարգացման դասընթացների մեկնարկը։ Հաջորդ փուլ անցած 20 երիտասարդների համար իրականացվել է «Համայնքնային համախմբում և մասնակցություն» թեմայով երկօրյա դասընթաց։Դասընթացի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝ Համայնքի զարգացում Համայնքի սահմանումը և նրա բնութագրիչները Համայնքի տեսլականը Համայնքի համախմբում Համայնքային հիմնախնդիրներ Երիտասարդների դերը համայնքի զարգացման և համախմբման գործում Ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացները նպատակ ունեն զարգացնել երիտասարդների կարողությունները՝ ներգրավելով նրանց համայնքային խնդիրների բարձրացման և լուծման գործընթացներում։ Նման հանդիպումների…
Միասին Հանուն Սոցիալական Համայնքների
«Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի շրջանակում նոյեմբերի 14,15,16-ին տեղի ունեցավ Սյունիքի մարզի Տաթև , Գորիս և Սիսիան համայնքներում ձևավորված միջոլորտային գերատեսչական ցանցի աշխատանքային հանդիպումներ։ Հանդիպումների օրակարգում ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի ՔՀԿ-ների համար հայտարարված փոքր դրամաշնորհային մրցույթում շահած ծրագրերի ներկայացումն ու դրանց բարելավմանն ուղղված առաջարկությունների հավաքագրումն էր: Հանդիպումների մասնակիցներին ներկայացվեց Սյունիքի մարզից դրամաշնորհային մրցույթին ներկայացված ծրագրերի ուղղությունները, դրանց կապը տեղական սոցիալական պլանների հետ: Մասնակիցները հնարավորություն ունեցան մանրամասնորեն ծանոթանալու Տաթև, Գորիս և…
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՖՈՐՈՒՄՆԵՐ ՎԱՐԴԵՆԻՍ ԵՎ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
Գորիս և Վարդենիս համայնքների 80 և ավելի երիտասարդների համար «Նորարարություն հանուն փոփոխության» ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին համայնքային ֆորումներ։Կարողությունների զարգացման դասընթացներին մասնակցություն ունեցած երիտասարդները ֆորումի ընթացքում՝ կազմեցին թիմեր, մարզիչների օգնությամբ բացահայտեցին համայնքային հիմնախնդիրներ, յուրաքանչյուր թիմ ընտրեց մեկ հիմնախնդիր՝ ըստ առաջնահերթության։ Ձևավորվեցին համայնքային հիմնախնդիրները ներկայացնող թիմեր, որոնք կստանան մեկօրյա խորհրդատվություն և որից հետո յուրաքանչյուր թիմի կկցվի անհատական մենթոր։Անհատական քոուչինգի արդյունքում կմշակվեն նախագծային գաղափարներ՝ ուղղված համայնքային հիմնախնդիրների լուծմանը: Ձևավորված խմբերը հնարավորություն կունենան մասնակցել ԼԱՄՓ…
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
“Գործընկերություն և ուսուցում/ԳՈւՄ” ՀԿ-ն ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ Տեղ համայնքում մեկնարկում է “Համայնքային անկյուն” ծրագիրը։ Ծրագրի նպատակն է բարձրացնել Տեղ խոշորացված համայնքի երիտասարդների դերն ու մասնակցությունը համայնքների զարգացման գործընթացներում՝ կարևորելով քաղաքացիական կրթությունը, մասնակցությունը և կարողությունների զարգացումը: Արդյունքում կձևավորվի երիտասարդական ակտիվ խումբ, որում կարող են ընդգրկվել Տեղ խոշորացված համայնքի 16-ից 30 տարեկան երիտասարդներ։ Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտադիմումը fbclid=IwAR2uR1hKtnkhqe2Hill7JhdmvEZWt4xqwSfzpXK5X7I_UFC7yTjusMS907o Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 26, ժամը 23։59։
Դասընթացներ
«Նորարարություն հանուն փոփոխության» ծրագրի շրջանակներում շարունակվում են երիտասարդների կարողությունների զարգացման դասընթացները։ Ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացները նպատակ ունեն զարգացնել երիտասարդների կարողությունները՝ ներգրավելով նրանց համայնքային խնդիրների բարձրացման և լուծման գործընթացներում։ Նման հանդիպումների շնորհիվ երիտասարդները դառնում են ավելի ինքնավստահ, հնարավորություն են ունենում իրենց ձայնը լսելի դարձնել տեղական մակարդակում։