«Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի շրջանակում նոյեմբերի 14,15,16-ին տեղի ունեցավ Սյունիքի մարզի Տաթև , Գորիս և Սիսիան համայնքներում ձևավորված միջոլորտային գերատեսչական ցանցի աշխատանքային հանդիպումներ։
Հանդիպումների օրակարգում ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի ՔՀԿ-ների համար հայտարարված փոքր դրամաշնորհային մրցույթում շահած ծրագրերի ներկայացումն ու դրանց բարելավմանն ուղղված առաջարկությունների հավաքագրումն էր:
Հանդիպումների մասնակիցներին ներկայացվեց Սյունիքի մարզից դրամաշնորհային մրցույթին ներկայացված ծրագրերի ուղղությունները, դրանց կապը տեղական սոցիալական պլանների հետ:
Մասնակիցները հնարավորություն ունեցան մանրամասնորեն ծանոթանալու Տաթև, Գորիս և Սիսիան համայնքներում հաղթող ճանաչված ծրագրերին, ինչպես նաև դրանց բարելավմանն ուղղված առաջարկություններ կատարելու:
Հանդիպումների ընթացքում քննարկվեց միջոլորտային գերատեսչական ցանցի անդամներից մոնիտորինգային փոքր խմբերի ձևավորման հարցը, ցանկագրվեցին խմբերի կազմերը:
Ծրագիրն իրականացվում է Հիլֆսվերկ Ինթերնեյշնլի (HWI) կողմից Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա / AASW «Գործընկերություն և ուսուցում» կրթություն և համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության ՀԿ-ի ԳՈՒՄ ՀԿ / P&T NGO (P&T) և «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի (F&C) հետ համագործակցությամբ։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալություն (ADA), Ավստրիայի զարգացման համագործակցության գործառնական ստորաբաժանման կողմից։