«Համայնքային անկյուն» ծրագրի շրջանակներում իրականացվել է «Մոնիտորինգային հմտություններ» թեմայով դասընթաց, որով էլ ամփոփվել է կարողությունների զարգացման դասընթացները։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հետևյալ թեմաները՝
Մոնիտորինգի նպատակները,
մոնիտորինգի անցկացում,
մոնիտորինգի արդյունքների մշակում,
արդյունքների համախմբում, վերլուծում և ամփոփում։
Թեման ամրապնդելու համար երիտասարդները կատարել են գործնական առաջադրանքներ։
Ծրագիրը իրականացվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։