«Համայնքային անկյուն» ծրագրի շրջանակներում տրվել է երիտասարդների կարողությունների զարգացման դասընթացների մեկնարկը։
Հաջորդ փուլ անցած 20 երիտասարդների համար իրականացվել է «Համայնքնային համախմբում և մասնակցություն» թեմայով երկօրյա դասընթաց։Դասընթացի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝
Համայնքի զարգացում
Համայնքի սահմանումը և նրա բնութագրիչները
Համայնքի տեսլականը
Համայնքի համախմբում
Համայնքային հիմնախնդիրներ
Երիտասարդների դերը համայնքի զարգացման և համախմբման գործում
Ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացները նպատակ ունեն զարգացնել երիտասարդների կարողությունները՝ ներգրավելով նրանց համայնքային խնդիրների բարձրացման և լուծման գործընթացներում։
Նման հանդիպումների շնորհիվ երիտասարդները դառնում են ավելի ինքնավստահ, հնարավորություն են ունենում իրենց ձայնը լսելի դարձնել տեղական մակարդակում։
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։