Երիտասարդների կարողությունների զարգացման դասընթացներ

✅«Համայնքային անկյուն» ծրագրի շրջանակներում շարունակվում են երիտասարդների կարողությունների զարգացման դասընթացները։

✅Երիտասարդների համար իրականացվել է «Շահերի պաշտպանություն» թեմայով դասընթաց։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝

🖇Շահերի պաշտպանություն

🖇Շահերի պաշտպանության մակարդակները

🖇Շահերի պաշտպանության գործիքակազմը

🖇Շահերի պաշտպանության քայլերը

🖇ՇՊ հիմնախնդրի բացահայտում։

✅Դասընթացի ընթացքում երիտասարդները կատարել են գործնական աշխատանք, վեր են հանել համայնքային հիմնախնդիրներ, որոնց լուծման համար մշակելու են տարբեր ուղիներ՝ հիմնվելով ստացած գիտելիքիների և հմտությունների պաշարի վրա։

🎯Ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացները նպատակ ունեն զարգացնել երիտասարդների կարողությունները՝ ներգրավելով նրանց համայնքային խնդիրների բարձրացման և լուծման գործընթացներում։

💰Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։