«Համայնքային անկյուն» ծրագրի շրջանակներում շարունակվում են կարողությունների զարգացման դասընթացները։
Երիտասարդների համար իրականացվել է «Առաջնորդություն» թեմայով դասընթաց, որի ընթացքում ներկայացվել է՝
առաջնորդության էությունը և բնորոշ հատկությունները,
առաջնորդության և կառավարման տարբերությունները,
առաջնորդության պատմությունը,
առաջնորդի տեսակները կառավարման պրակտիկայում,
առաջնորդման սկզբունքները,
առաջնորդի ֆունկցիաններն ու հմտությունները։
Դասընթացը հագեցած է եղել ինտերակտիվ մեթոդներով, գործնական առաջադրանքներով, ինչն էլ երիտասարդներին ամենաշատն է ոգևորել։
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։