Դեկտեմբերի 10-ին և 18-ին «Նորարարություն հանուն փոփոխության» ծրագրի շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ի և Երիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի կողմից կազմակերպվել էր ԼԱՄՓ (լինելով ակտիվ միացիր փոփոխության) միջոցառումները Գորիս և Վարդենիս համայնքներում։
Միջոցառմանը բարձրաձայնվել են երիտասարդներին հուզող բազմաթիվ համայնքային հիմնախնդիրներ և դրանց հնարավոր լուծումները։
Մասնակիցներն իրենց մոտիվացիան փոխանցել են հանդիսատեսին՝ նրանց էլ մասնակիցը դարձնելով իրենց ելույթին։
ԼԱՄՓ-ն այսօր իսկական տոն դարձավ մի խումբ ակտիվ, խելացի, ժպտադեմ և կենսուրախ երիտասարդների համար:
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի և Թայդս կենտրոնի ֆինանսական աջակցությամբ։