ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն «Աջակցություն ՀՀ ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագրի շրջանակներում հրավիրում է անհատ վարորդներին և կազմակերպություններին՝ ներկայացնելու  ծառայության մատուցման գնանշման հարցում: Գնանշման հարցմանը մասնակցել ցանկացող անհատները կարող են լրացնել կից գնառաջարկը՝ հավելված 2, և վերջինիս էլեկտրոնային տարբերակը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով, բնօրինակներն ուղարկել  հետևյալ հասցեով` ք. Գորիս, Խորենացի 41, «ԳՈՒՄ» ՀԿ գրասենյակ կամ…

Read More >>

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ  ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ  ՀԱՅՏԻ  ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ   «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն «Հանրային խորհրդատվություն և հետազոտությունների կենտրոն» ՀԿ, «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի և «Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակ» ՀԿ հետ համատեղ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում իրականացնում է «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագիրը, որի  շրջանակներում հրավիրում է անհատ փորձագետների/դասընթացավարների և կազմակերպությունների՝ ներկայացնելու դասընթացներ վարելու ծառայությունների մատուցման վերաբերյալ հետաքրքրվածության հայտեր:…

Read More >>

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ» ԾՐԱԳԻՐ

«Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՀՀ ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը» / “STRONG CSOs” ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում՝ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի, «Հանրային խորհրդատվություն և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի, «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի և  «Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակ» ՀԿ-ի կողմից: Ծրագրի նպատակն է զարգացնել Գորիսի և Ուրցաձորի խոշորացված համայնքների երիտասարդներին՝ բարձրացնելով նրանց դերը համայնքային զարգացման գործընթացներում: Այս ծրագրի շրջանակներում «Երիտասարդները հանուն…

Read More >>

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ  ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ  ՀԱՅՏԻ  ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ   «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն «Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի»  աջակցությամբ/ԵՄ և ԱԶՀ ֆինանսավորմամբ/ և «Հանրային հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն» ՀԿ-ի գործընկերությամբ  իրականացվող  «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագրի շրջանակներում հրավիրում է անհատ փորձագետներին/դասընթացավարներին և կազմակերպություններին՝ ներկայացնելու դասընթացներ վարելու ծառայությունների մատուցման վերաբերյալ հետաքրքրվածության հայտեր: Ծրագիրը նպատակ ունի նպաստելու Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան համայնքներում սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների գործընթացների իրականացմանը՝ ընտանեկան աջակցության համագործակցային մոդելի ներդրմամբ…

Read More >>

ԱԿՏԻՎ ԵՎ ՀԱԳԵՑԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ԵՎ ԳՆԴԵՎԱԶ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

ԱԿՏԻՎ ԵՎ ՀԱԳԵՑԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ԵՎ ԳՆԴԵՎԱԶ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ «Լիդիան Արմենիա» ընկերության աջակցությամբ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից իրականացվող «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-ին աշխատանքային հանդիպումներ տեղի ունեցան ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Գնդեվազ համայնքներում:                     Աշխատանքային հանդիպումների ընթացքում փորձագետների կողմից ներակայացվեցին «Ջերմուկ հանդիքրաֆթս» սոցիալական ձեռնարկության և «Առատ զամբյուղ» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի արդյունավետ գործունության ապահովման ուղղությամբ…

Read More >>

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԼՈՒԿԱՇԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԲՈՍԱՅԳՈՒ ԵՎ ԽԱՂԱԴԱՇՏԻ ԲԱՑՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԼՈՒԿԱՇԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԲՈՍԱՅԳՈՒ ԵՎ ԽԱՂԱԴԱՇՏԻ ԲԱՑՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ                       Նոյեմբերի 6-ին ՀՀ Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում միջհամայնքային մանկապատանեկան ֆուտբոլային առաջնության իրականացմամբ տեղի ունեցավ «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի դրամաշնորային նախաձեռնությունների շրջանակենրում «Լուկաշին» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի կողմից վերականգված համայնքային զբոսայգու և ֆուտբոլային խաղադաշտի բացման պաշտոնական արարողությունը:   Միջոցառմանը ներկա էին Լուկաշին և հարակից համայնքների ակտիվ բնակիչներ, դպրոցների և մարզադպրոցների տնօրեններ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:…

Read More >>

«ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԻՄ ԻՐԱՎՈՒՆՔԸ» ԾՐԱԳԻՐ

«ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԻՄ ԻՐԱՎՈՒՆՔԸ» ԾՐԱԳԻՐ ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Պաշտպանված լինելու իմ իրավունքը» ծրագրի շրջանակներում ս/թ. նոյեմբերի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան և Կապան համայնքներում իրականացրեց «Հարցումներ կատարելու հմտություններ» թեմայով դասընթացներ: Դասընթացներին մասնակցում էին Գորիս, Սիսիան և Կապան համայնքների թվով 33 դպրոցների 66 աշակերտներ: Ընդհանուր թվով իրականացվել է 3 դասընթաց: Դասընթացները  նպատակ ունեին թիրախ դպրոցների աշակերտներին փոխանցել  երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունների բացահայտմանն ուղղված հարցումներ իրականացնելու…

Read More >>

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ» ԾՐԱԳԻՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ   «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագրի շրջանակներում  նոյեմբերի 1-ին մեկնարկային հանդիպումներ տեղի ունեցան ՀՀ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Գորիս և Քարահունջ բնակավայրերում: Գորիսում հանդիպումը տեղի ունեցավ  Գորիսի պետական համալսարանում, հանդիպման մասնակցեցին  համալսարանի և Գորիսի պետական մանկավարժական քոլեջի  թվով  50 երիտասարդներ: Հանդիպմանը ներկա էր նաև Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մենուա Հովսեփյանը:                …

Read More >>

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ Հոկտեմբերի 31-ին Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագրի մեկնարկի շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի Ուրցաձոր և Շաղափ բնակավայրերում: Հանդիպումների նպատակն էր շահառու համայնքների երիտասարդներին և շահագրգիռ կողմերին՝ համայնքապետարանի և բիզնես ոլորտի ներկայացուցիչներին, կրթական հաստատությունների ղեկավարներին և համայնքի ակտիվ բնակիչներին, ներկայացնել ծրագրի նպատակներն ու սպասվելիք արդյունքները:                …

Read More >>