ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ» ԾՐԱԳԻՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

 

«Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագրի շրջանակներում  նոյեմբերի 1-ին մեկնարկային հանդիպումներ տեղի ունեցան ՀՀ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Գորիս և Քարահունջ բնակավայրերում:

Գորիսում հանդիպումը տեղի ունեցավ  Գորիսի պետական համալսարանում, հանդիպման մասնակցեցին  համալսարանի և Գորիսի պետական մանկավարժական քոլեջի  թվով  50 երիտասարդներ: Հանդիպմանը ներկա էր նաև Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մենուա Հովսեփյանը:

                     

Քարահունջ համայնքում հանդիպմանը մասնակցեցին թվով 20 երիտասարդներ, ներկա էր նաև  Քարահունջի բնակավայրի վարչական  ներկայացուցիչ  Լուսինե Ավետյանը, ով ողջունեց ԳՈՒՄ ՀԿ-ի նախաձեռնությունը և կոչ արեց երիտասարդներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել:

Հանդիպումները նպատակ ուներին համայնքի երիտասարդներին ներկայացնելու  «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագրի նպատակը, ինչպես նաև խթանելու նրանց ներգրավվածությունն ու մասնակցությունը ծրագրին:

 Գորիսում հանդիպման բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը, նա կարևորեց երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը ծրագրին և շնորհակալություն հայտնեց ցուցաբերած մեծ հետաքրքրվածության  և մասնակցության համար:

Երիտասարդներին ողջունեց  նաև  Գորիս  համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մենուա Հովսեփյանը, նա հորդորեց երիտասադներին  ակտիվ մասնակցություն ունենալ ծրագրին,  համագործակցել ԳՈՒՄ ՀԿ-ի և համայնքապետարանի հետ և հնարավոր բոլոր տարբերակներով շենացնել  իրենց համայնքը, հանդես գալ   հետաքրքիր  գաղափարներով: Նա    ընդգծեց, որ Գորիսի համայնքապետարանը  միշտ պատրաստ է աջակցել համայնքի զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունների իրականացմանը:

Հանդիպման երկրորդ մասում ԳՈՒՄ ՀԿ-ի ծրագրի գործընկեր Երիտասարդները հանուն  զարգացման  հիմնադրամի ներկայացուցիչ Մարգարիտա Աչիկյանը   ներկայացրեց  ծրագրին մասնակցելու   հնարավորություններըն ու ժամկետները:

Հանդիպումները ամփոփվեցին հարց ու պատասխաններով: Երիտասարդները հանդես եկան  մեծ հետաքրքրվածությամբ և ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնեցին:

«Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության  համաֆինանսավորմամբ ԳՈՒՄ ՀԿ-ի, «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի, «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի, «Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակ» ՀԿ-ի գործընկերությամբ: