«ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԻՄ ԻՐԱՎՈՒՆՔԸ» ԾՐԱԳԻՐ
ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Պաշտպանված լինելու իմ իրավունքը» ծրագրի շրջանակներում ս/թ. նոյեմբերի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան և Կապան համայնքներում իրականացրեց «Հարցումներ կատարելու հմտություններ» թեմայով դասընթացներ:
Դասընթացներին մասնակցում էին Գորիս, Սիսիան և Կապան համայնքների թվով 33 դպրոցների 66 աշակերտներ: Ընդհանուր թվով իրականացվել է 3 դասընթաց:
Դասընթացները նպատակ ունեին թիրախ դպրոցների աշակերտներին փոխանցել երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունների բացահայտմանն ուղղված հարցումներ իրականացնելու գիտելիքներ ու հմտություններ:
Դասընթացների ընթացքում աշակերտները ծանոթացան երեխայի հիմնական իրավունքներին ու պարտականություններին, իրազեկվեցին երեխայի նկատմամբ կիրառվող բռնությունների տեսակներին ու սովորեցին բռնությունների բացահայտմանն ուղղված հարցումներ իրականացնելու հմտություններ:
Դասընթացների ընթացքում ստացած բոլոր տեսական գիտելիքները ամրապնդվեցին գործնականում՝ խմբային աշխատանքների իրականացման միջոցով:
Աշակերտները դասընթացներից հետո իրենց դպրոցներում աշակերտների, ուսուցիչների և ծնողների շրջանում կիրականացնեն երեխայի նկատմամբ հնարավոր բռնությունների բացահայտմանն ուղղված հարցումներ:
Դասընթացների իրականացմանն աջակցեցին Վորլդ Վիժն Կապանի և Սիսիանի Տարածքային զարգացման ծրագրերը: