ԱԿՏԻՎ ԵՎ ՀԱԳԵՑԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ԵՎ ԳՆԴԵՎԱԶ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

ԱԿՏԻՎ ԵՎ ՀԱԳԵՑԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ԵՎ ԳՆԴԵՎԱԶ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

«Լիդիան Արմենիա» ընկերության աջակցությամբ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից իրականացվող «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-ին աշխատանքային հանդիպումներ տեղի ունեցան ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Գնդեվազ համայնքներում:

                   

Աշխատանքային հանդիպումների ընթացքում փորձագետների կողմից ներակայացվեցին «Ջերմուկ հանդիքրաֆթս» սոցիալական ձեռնարկության և «Առատ զամբյուղ» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի արդյունավետ գործունության ապահովման ուղղությամբ իրականացված շուկայի հետազոտության արդյունքները և կազմակերպությունների մշակված  մարքեթինգային ռազմավարությունները:

Հանդիպումներին մասնակցում էին «Լիդիան Արմենիա» ընկերության սոցիալական ծրագրերի պատասխանատու Նառա Տեր Ղազարյանը, «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես տոռոզյանը, HDP հիմնադրամի ծրագրերի ղեկավար Սարգիս Մանուկյանը և երկու սոցիալական ձեռնարկությունների անդամները:

                   

Հանդիպումների ընթացքում ԳՈՒՄ ՀԿ-ի փորձագետների կողմից ներկայացվեցին նաև կազմակերպությունների գործունեության տեսանելիության բարձրացման նպատակով ստեղծված կազմակերպական վեբ կայքերը և կորպորատիվ դիզայնին համապատասխան սոցիալական ցանցերում գրանցած էջերը:

#SED #PandT #LidianArmenia