«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ» ԾՐԱԳԻՐ

«Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՀՀ ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը» / “STRONG CSOs” ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում՝ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի, «Հանրային խորհրդատվություն և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի, «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի և  «Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակ» ՀԿ-ի կողմից:

Ծրագրի նպատակն է զարգացնել Գորիսի և Ուրցաձորի խոշորացված համայնքների երիտասարդներին՝ բարձրացնելով նրանց դերը համայնքային զարգացման գործընթացներում:

Այս ծրագրի շրջանակներում «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամը հրավիրում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Վերիշեն, Ակներ, Խձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Բարձրավան, Քարահունջ, Հարթաշեն, Որոտան, Շուռնուխ համայնքների և Արարատի մարզի Ուրցաձոր, Շաղափ և Լանջանիստ համայնքների 16-30 տարեկան երիտասարդներին մասնակցել ծրագրին որպես անմիջական դերակատարներ: Մասնակից երիտասարդները հնարավորություն կունենան վեր հանել համայնքային հիմնախնդիրներ, նպաստել դրանց լուծմանը, ստանալ մի շարք հմտություններ և կարողություններ, ինքնարտահայտվել և մասնակցել համայնքում որոշումների կայացման գործընթացներին:
Եթե դու ակտիվ, նորարար և հետաքրքիր երիտասարդ ես, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է.

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ

#YCCA #PandT #STRONG