ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԼՈՒԿԱՇԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԲՈՍԱՅԳՈՒ ԵՎ ԽԱՂԱԴԱՇՏԻ ԲԱՑՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 6-ին ՀՀ Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում միջհամայնքային մանկապատանեկան ֆուտբոլային առաջնության իրականացմամբ տեղի ունեցավ «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի դրամաշնորային նախաձեռնությունների շրջանակենրում «Լուկաշին» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի կողմից վերականգված համայնքային զբոսայգու և ֆուտբոլային խաղադաշտի բացման պաշտոնական արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին Լուկաշին և հարակից համայնքների ակտիվ բնակիչներ, դպրոցների և մարզադպրոցների տնօրեններ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
«Լուկաշին» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի նախագահ Վարդկես Դավթյանը իր խոսքում նշեց. – «Համայնքային զբոսայգու և խաղադաշտի վերականգնումը մեծ ներդրում է ունեցել Լուկաշին համայնքի մարզական և մշակույթային կյանքի ակտիվացման վրա: Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում ես զգացի բնակիչների մոտիվացիայի աճ, որովհետև ցանկացած գործ և նախաձեռնություն գնալով ավելի ու ավելի լայն աջակցության էր արժանանում համայնքի կողմից»:
«Գործըկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը իր ողջույնի խոսքում կարևորեց համայնքային հիմնախնդիրների կարգավորման գործում բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավվածության և մասնակցության անհրաժեշտությունը, ինչը երաշխավորում է գործի հաջողումը: Ա. Տոռոզյանը նշեց, որ նման համագործակցության վառ օրինակ է հանդիսանում Լուկաշին համայնքում միջոլորտային համագործակցությամբ և ռեսուրսների համադրմամբ իրականացված ծրագիրը, որի շրջանակներում շատ կարճ ժամանակահատվածում հաջողվեց համայնքում ունենալ հանրային կյանքի ակտիվացման համար այդքան անհրաժեշտ զբոսայգի և ֆուտբոլային խաղադաշտ: .
Բացման պաշտոնական արարողությունը շարունակվեց ֆուտբոլային մրցաշարի հաղթող թիմերի մրցանակաբաշխությամբ և երեխաների կողմից խորհրդանշական ծառատունկով: