ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ
«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն «Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի» աջակցությամբ/ԵՄ և ԱԶՀ ֆինանսավորմամբ/ և «Հանրային հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն» ՀԿ-ի գործընկերությամբ իրականացվող «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագրի շրջանակներում հրավիրում է անհատ փորձագետներին/դասընթացավարներին և կազմակերպություններին՝ ներկայացնելու դասընթացներ վարելու ծառայությունների մատուցման վերաբերյալ հետաքրքրվածության հայտեր:
Ծրագիրը նպատակ ունի նպաստելու Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան համայնքներում սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների գործընթացների իրականացմանը՝ ընտանեկան աջակցության համագործակցային մոդելի ներդրմամբ և այդ գործընթացներում ՔՀԿ-ների և սոցիալական աշխատողների դերի բարձրացմամբ:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան համայնքներում:
Դասընթացներ վարելու հետաքրքրվածության հայտերը և գնառաջարկները պետք է ներկայացվեն ներքոնշյալ ծածկագրերով:
- ԳՈՒՄ ՀԿ-2017/Դ/11 – «Համատեղ սոցիալական դեպքի վարում»- 4-օրյա դասընթաց, 16 ժամ տևողությամբ
- ԳՈՒՄ ՀԿ-2017/Դ/12 – «Ցանցային համագործակցություն. ռեսուրսների համախմբում և նպատակաուղղում սոցիալական աշխատանքում»- 2 օրյա դասընթաց, 8 ժամ տևողությամբ
- ԳՈՒՄ ՀԿ-2017/Դ/13 – «Սոցիալական ոլորտի բարեփոխումներ»- 1-օրյա սեմինար, 3 ժամ տևողությամբ
- ԳՈՒՄ ՀԿ-2017/Դ/14 – «Ֆոնդահայթայթման հմտություններ սոցիալական ոլորտի սոցիալական ծրագրերի իրականացման ուղղությամբ» – 2-օրյա դասընթաց, 8 ժամ տևողությամբ
- ԳՈՒՄ ՀԿ-2017/Դ/15 – «Մեդիա գործիքների կիրառումը սոցիալական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկման գործընթացում»- 2–օրյա դասընթաց, 8 ժամ տևողությամբ
- ԳՈՒՄ ՀԿ-2017/Դ/16 –«Սոցիալական ոլորտի աշխատանքները կանոնակարգող Ներքին ընթացակարգեր»- 2 օրյա խորհրդատվություն, 8 ժամ տևողությամբ
- ԳՈՒՄ ՀԿ-2017/Դ/17 – «Մասնագիտական էթիկան սոցիալական աշխատանքում»- 1 օրյա դասընթաց, 4 ժամ տևողությամբ
- ԳՈՒՄ ՀԿ-2017/Դ/18 – «Ռազմավարություններում սոցիալական ուղղվածության ու շահառուների սահմանում»/ 2 օրյա խորհրդատվություն, 8 ժամ տևողությամբ
- ԳՈՒՄ ՀԿ-2017/Դ/19 – «Սոցիալական ոլորտում մատուցող ծառայությունների չափորոշիչների և որակի բարելավման ցուցանիշների մշակում»- 2 օրյա դասընթաց, 8 ժամ տևողությամբ
Մրցույթին կարող են մասնակցել անհատ դասընթացավարներ և ՀՀ-ում գրանցված կազմակերպություններ, որոնք վերոնշյալ ծառայությունները մատուցելու համար ունեն համապատասխան որակավորում (ինքնակենսագրական թերթիկ (CV), համապատասխան վկայագրերի, դիպլոմների հղումներ (եթե առկա են) և այլ հիմնավորող փաստաթղթեր, նմանատիպ հանձնարարության նկարագրություն, համապատասխան փորձի և հմտությունների առկայություն և այլն)։
Մասնակցելու վերաբերյալ հետաքրքրվածության հայտերը անհրաժեշտ է ուղարկել մինչև 19.11.2017թ., ժամը 23:00 -ն՝ [email protected] հասցեով:
Հարցերի դեպքում մասնակիցները կարող են դիմել ԳՈՒՄ ՀԿ Ծրագրերի զարգացման ղեկավար Աննա Դանիելյանին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգել 077231733 հեռախոսահամարով:
Նշված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվի: