Համատեղ ջանքերը` մեկ նպատակի համար

Համատեղ ջանքերը` մեկ նպատակի համար
Սյունիքի մարզի Արծվանիկ համայնքի հայ պատմագրության հնագույն կոթող Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է վթարային, անմխիթար վիճակում: Եկեղեցին կառուցվել է 1855
թվականին և այս տարիների ընթացքում երբևէ չի վերանորոգվել:

 

 

 
«Արծվանիկ բարեգործական» ՀԿ-ը 2013թ. ձեռնամուխ եղավ եկեղեցու բարեկարգման աշխատանքներին, որին իրենց մասնակցությունը բերեցին համայնքային ակտիվ խումբը/ՀԱԽ և համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբը/ՀԵՆԱ` իրականացնելով եկեղեցու շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ ֆոնդահայթհայթման աշատանքներ:
Հարկ ե նշել, որ ի շնորհիվ Քաունթերփարթ ինթերնեշնլի/ՔԻ «Համայնքային զարգացման և ՏԻՄ աջակցության» ծրագրի Արծվանիկ համայնքում ձևավորված ՀԱԽ-ի և ՀԵՆԱ-ի սրտացավ և ինքնամոռաց աշխատանքի` Արծվանիկում համայնքային նշանակության բավականին խնդիրներ են վերհանվել և դրանց տրվել անհրաժեշտ լուծումներ: Իսկ «Թափանցիկ և հաշվետու ՏԻՄ, ներգրավված համայնք» խորագիրով համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում Արծվանիկ համայնքում հիմնվել է նոր ժամանակակից տեխնիկայով և կահույքով հարստացված համայնքային կենտրոն, որտեղ հնարավոր է համայնքի բնակիչների համար կազմակերպել և իրականացնել համակարգչային և բնապահպանական ոլորտներին առնչվող դասընթացներ` զարգացնելով Արծվանիկի ՀԱԽ-ի, ՀԵՆԱ-ի և համայնքաբնակների համակարգչային հմտությունները:
«Համայնքային կենտրոնը` համալրված հարմարավետ կահույքով և տեխնիկայով, հնարավորություն տվեց համայնքում հավուր պատշաճի իրականացնել դասընթացներ, ֆիլմերի դիտում, հանդիպում-քննարկումներ` համայնքաբնակներիս համախմբելով համայնքի, նրա հիմնախնդիրների շուրջ: ՏԻՄ-ի, ՀԱԽ-ի, ՀԵՆԱ-ի անդամներս հարմարավետ կահավորված սենյակում պարբերաբար ենք հավաքվում և փորձում լուծում տալ համայնքային հիմնախնդիրներին, որոնցից ուզում եմ առանձնացնել Արծվանիկ համայնքի համար անփոխարինելի և մնայուն արժեք հանդիսացող Սբ. Աստվածածին եկեղեցու բարեկարգումը»,- հավելեց Արծվանիկի ՀԵՆԱ-ի անդամ Աննա
Սահակյանը:
ՀԱԽ-ը եկեղեցու շինարարության աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսական հոսքերի ապահովման համար համայնքի բնակիչների հետ համատեղ մշակել է ֆոնդահայթհայթման մեխանիզմ: Ֆոնդահայթհայթման ամբողջ աշխատանքները` պոտենցիալ բարերաների,
կազմակերպությունների ընտրություն, նամակների պատրաստում, առաքում իրականացրել են ՀԱԽ-ի անդամները նորաստեղծ ու հարմարավետ սենյակում: Արդյունքում նամակներին բարիացակամ են պատասխանել Կապան քաղաքի «Թունել» ՍՊԸ-ն, «Դարիստ» ՍՊԸ-ն, «Քաջարանի մղնձամոլիբդենային գործարանը» և մոսկվայաբնակ բարերար ծննդով արծվանիկեցի Կարո Բաբաջանյանը: Վերջիններիս տրամադրած գումարները փոխանցվել է Արծվանիկ ԲՀԿ-ն` աջակցելու իրականացվելիք աշխատանքներին: