«ՀԿ հեռահար և կարճաժամկետ պլանավորման հիմունքներ». Երկօրյա դասընթաց
«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում ս/թ. ապրիլի 26-27-ին Վայոց Ձորի մարզի ՔՀԿ-ների և ոչ ֆորմալ խմբերի համար իրականացրել է «ՀԿ հեռահար և կարճաժամկետ պլանավորման հիմունքներ» թեմայով երկօրյա դասընթաց:
Դասընթացը նպատակ ուներ բարելավելու թիրախ կազմակերպությունների կարողությունները ՀԿ հեռահար և կարճաժամկետ պլանավորման վերաբերյալ:
Դասընթացը տեղի է ունեցել Եղեգնաձոր քաղաքում՝ «Եղեգնաձորի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի գրասենյակում: Դասընթացին մասնակցել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ համայնքների ՔՀԿ-ների և ոչ ֆորմալ խմբերի թվով 17 մասնակից:
Դասընթացը վարել է ԳՈՒՄ ՀԿ-ի փորձառու դասընթացավար Արթուր Վարդազարյանը:
Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են ՀԿ հեռահար և կարճաժամկետ պլանավորման գործընթացի հիմնական քայլերին, գործնականում սահմանել իրենց կազմակերպությունների տեսլականները, կատարել ներքին և արտաքին միջավայրի վերլուծություն:
Դասընթացի ավարտին մասնակիցները առաջադրանք են ստացել իրենց կազմակերպություններում երկու շաբաթվա ընթացքում սահմանել, վերանայել իրենց առաքելությունը, տեսլականը, մշակել ռազմավարական հիմնական ուղղություններն ու նպատակները:
Երկու շաբաթ հետո մասնակիցներին ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն իրենց կազմակերպությունների ռազմավարական պլանը մշակելու ուղղությամբ: