ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. ԳՈՒՄ ՀԿ–Ի ՄՇԱԿԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻՆ` ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵԳԻՐ
«Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպությունը (ԳՈւՄ ՀԿ) 10-ամյա, Հայաստանի հարավում ակտիվ գործունեություն իրականացնող, ՀՀ-ում ընթացող ժողողովրդավարական և կրթական բարեփոխումների գործընթացներում վճռորոշ դերակատարում ունեցող, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ծառայություն մատուցող, դրամաշնորհներ կառավարող կազմակերպություն է:
ԳՈՒՄ ՀԿ-ն նպաստել է հարավային Հայաստանում գրանցված և գործող ՔՀԿ-ների շահերի պաշտպանության և կազմակերպական կարողությունների զարգացմանը` նրանց դարձնելով ավելի կենսունակ և տեղական մակարդակներում հանրային քաղաքականություն ձևավորող միավորներ:
ԳՈՒՄ ՀԿ-ն շարունակում է իրականացնել նաև կրթական բարեփոխումներին առնչվող ծրագրեր: Հենց այդ նպատակն էր հետապնդում «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության Հայաստանի մասնաճյուղի աջակցությամբ իրականացված «Թափանցիկ և հաշվետու դպրոց» նախաձեռնությունը ¥2008թ. նոյեմբերից մինչև 2009թ. սեպտեմբեր¤: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Սյունիքի մարզի 6 հանրակրթական դպրոցներում (Կապանի թիվ 1 և թիվ 9, Մեղրիի թիվ 1, Սիսիանի թիվ 2, Գորիսի թիվ 6, Տեղի թիվ 1):
Ծրագրի նպատակն էր` նպաստել Սյունիքի մարզի հանրակրթական հաստատությունների կառավարման մարմինների /մանկավարժական, աշակերտական, ծնողական խորհուրդներ /թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմների /ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը:
Ծրագրի ընթացքում, որպես արդյունք, նախագծվել և մշակվել են դպրոցների կառավարման մարմինների կանոնադրությունների ուղեցույց-ընթացակարգեր` կոչված ապահովելու միջնակարգ դպրոցների կառավարման մարմինների ֆինանսական, տնտեսական և ուսումնական գործառույթների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Ուղեցույց-ընթացակարգերը ներդրվել են Սյունիքի մարզի նշյալ 6 փորձարարական դպրոցներում, բարձրացել է հանրային իրազեկությունը` մշակված ուղեցույց-ընթացակարգերի վերաբերյալ, փորձարարական դպրոցներում դրանք ներդնելուց, փորձագիտական լայնամասշտաբ լսում-դիտարկում-քննարկումներից, վերամշակում-լրացումներից հետո ընթացակարգերը ներկայացվել են ՀՀ Կրթության և գիտության նախարարություն և Կրթության ազգային ինստիտուտ:
2009թ. հոկտեմբերի 20-ին Կրթության ազգային ինստիտուտի /թիվ Ա-01/438/ որոշմամբ երաշխավորվել է խորհրդակցական մարմինների (մանկավարժական խորհուրդ, ծնողական խորհուրդ, աշակերտական խորհուրդ) կանոնադրությունների կիրառման ուղեցույցների գործածությունը հանրակրթական դպրոցներում: