ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

Հասարակական կազմակերպությունները հանուն սոցիալական համագործակցության

Մարտի 26-ին, Գորիս և Սիսիան համայնքներում գործունեություն ծավալող թվով 19 հասարակական կազմակերպություններ միացան մարզային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրին։


Համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հասարակական կազմակերպությունները հանուն սոցիալական համագործակցության» թեմայով կլոր սեղան- քննարկման ժամանակ։

 

Հանդիպմանը ներկա էին Գորիսի և Սիսիան Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների տնօրեններ և աշխատանկիցներ, Գորիսի համայնքապետարանի, Գորիսի և Սիսիանի Զբաղվածության տարածքային գործակալությունների, Սյունիքի մարզպետարանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, արվեստի և մշակույթի բնագավառի ներկայացուցիչներ։

         

Հանդիպումը նպատակ ուներ ամփոփելու ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից Գորիս և Սիսիան համայնքներում իրականացված «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագրի արդյունքները, ինչպես նաև սոցիալական ոլորտում գործունեություն ծավալող ՀԿ-ների և սոցիալական ծառայություններ մատուցող պետական կառույցների համագործակցությունը վավերացնել համաձայնագրով։
Հանդիպման ավարտին ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը շնորհակալագրեր հանձնեց բոլոր աջակից անձանց և կազմակերպություններին։

             

      

«Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագիրն իրականացվել է ԳՈՒՄ և «Հանրային խորհրդատվության և հետազոտությունենրի կենտրոն» ՀԿ-ների գործընկերությամբ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա ՀԿ-ի աջակցությամբ։