ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ
«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն «Հանրային խորհրդատվություն և հետազոտությունների կենտրոն» ՀԿ, «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի և «Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակ» ՀԿ հետ համատեղ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում իրականացնում է «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագիրը, որի շրջանակներում հրավիրում է անհատ փորձագետների/դասընթացավարների, խորհրդատուների և կազմակերպությունների՝ ներկայացնելու դասընթացներ վարելու ծառայությունների մատուցման վերաբերյալ հետաքրքրվածության հայտեր:
«Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության համաֆինանսավորմամբ:
Ծրագիրն ուղղված է հզորացնելու Գորիս և Ուրցաձոր խոշորացված համայնքների երիտասարդների կարողությունները՝ բարձրացնելով նրանց դերը համայնքային զարգացման գործընթացներում:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Սյունիքի և Արարատի մարզերում:
Խորհրդատվություն և դասընթացներ վարելու հետաքրքրվածության հայտերը և գնառաջարկները պետք է ներկայացվեն ներքոնշյալ ծածկագրերով:
- ԳՈՒՄ ՀԿ-2018/Դ/24 -«Համայնային նախաձեռնությունների պլանավորում երիտասարդական խմբերի համար» թեմայով խորհրդատվություն /24 ժամ/,
- ԳՈՒՄ ՀԿ-2018 /Դ / 25 –<< Բանակցությունների հմտություններ.համագործակցության կառուցում >> թեմայով դասընթաց /2 օր՝ 10 ժամ/,
- ԳՈՒՄՀԿ-2018/Դ/26-<< Կազմակերպական կառավարում >>թեմայով դասընթաց /2 օր՝ 10 ժամ /,
- ԳՈՒՄ ՀԿ-2018 /Դ/ 27 -<< Ռազմավարական պլանավորում >> թեմայով դասընթաց /2 օր՝ 10 ժամ/,
- ԳՈՒՄ ՀԿ-2018 /Դ/ 28 -<< Դասընթաց դասընթացավարների համար >> թեմայով դասընթաց /3 օր՝ 15 ժամ/,
Մրցույթին կարող են մասնակցել անհատ դասընթացավարներ, խորհրդատուներ և ՀՀ-ում գրանցված կազմակերպություններ, որոնք վերոնշյալ ծառայությունները մատուցելու համար ունեն համապատասխան որակավորում (ինքնակենսագրական թերթիկ (CV), համապատասխան վկայագրերի, դիպլոմների հղումներ (եթե առկա են) և այլ հիմնավորող փաստաթղթեր, նմանատիպ հանձնարարության նկարագրություն, համապատասխան փորձի և հմտությունների առկայություն և այլն)։
Մասնակցելու վերաբերյալ հետաքրքրվածության հայտերը անհրաժեշտ է ուղարկել մինչև 01.04.2018թ., ժամը 23:00 -ն՝ [email protected] հասցեով:
Հարցերի դեպքում մասնակիցները կարող են դիմել ԳՈՒՄ ՀԿ Դասընթացների և ԿԶ ղեկավար Աննա Ավետսիյանին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգել 094195524 հեռախոսահամարով:
Նշված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվի: