«Նորարարություն հանուն փոփոխության» ծրագրի շրջանակներում տրվել է երիտասարդների կարողությունների զարգացման դասընթացների մեկնարկը։ Հաջորդ փուլ անցած 50 երիտասարդների համար իրականացվել է «Համայնքնային համախմբում և մոբիլիզացիա» թեմայով դասընթաց։Դասընթացի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝ Համայնքի զարգացում Համայնքի սահմանումը և նրա բնութագրիչները Համայնքի տեսլականը Համայնքի համախմբման խնդիրները, ձևերն ու մեթոդները։ Ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացները նպատակ ունեն զարգացնել երիտասարդների կարողությունները՝ ներգրավելով նրանց համայնքային խնդիրների բարձրացման և լուծման գործընթացներում։
Նորություններ և Հայտարարություններ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ
Սեպտեմբերի 9-ին «Գործընկերություն և ուսուսցում» հասարակական կազմակերպությունը «Նորարարություն հանուն փոփոխության» ծրագրի շրջանակներում տեղեկատվական հանդիպում ունեցավ Գորիսի պետական համալսարանում։ Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ ծրագրի ղեկավար Արտաշես Տոռոզյանը, ներկայացրեց ծրագիրը, վերջինիս նպատակը, խնդիրները, ակնկալվող արդյունքերն ու մասնակցության հայտադիմումի լրացման կարգը։ Հանդես եկավ նաև ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, խրախուսեց երիտասարդների մասնակցությունը նմանատիպ նախաձեռնություններին և իր պատրաստակամությունը հայտնեց ծրագրին աջակցելու գործում։
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Սեպտեմբերի 9-ին ԳՈՒՄ ՀԿ-ն «Նորարարություն հանուն փոփոխության» ծրագրի շրջանակներում տեղեկատվական հանդիպում էր կազմակերպել Գորիս քաղաքի երիտասարդների համար։ Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվել է՝ ծրագիրը, ծրագրի նպատակը, խնդիրները, գործողությունների ողջ ընթացքը, ակնկալվող արդյունքները, հայտադիմումի լրացման կարգը։ Հանդիպումն անցել է հարց ու պատասխանի ձևաչափով՝ վեր հանելով երիտասարդների կողմից առաջ բերված խդիրները։ Ծրագրին և հայտադիմումի լրացման կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ https://www.facebook.com/…/a.16591353…/5300399049997984/ Ծրագրի նպատակն է նպաստել Գորիս և Վարդենիս համայնքների երիտասարդների կարողությունների զարգացմանը՝…
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Շարունակվում են «Նորարություն հանուն փոփոխության» ծրագրի շրջանակներում իրականացվող տեղեկատվական հանդիպումները։ Սեպտեմբերի 7-ին հանդիպում են կայացել Գորիս և Վարդենիս համայնքներում։ Գորիս համայնք՝Խնձորեսկի մշակույթի տուն Վարդենիս համայնք՝ՍոթքԱկունքՎարդենիսԲադեյան քոլեջ Ծրագրին և հայտադիմումի լրացման կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբhttps://www.facebook.com/…/a.16591353…/5300399049997984/
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Սեպտեմբերի 6-ին ԳՈՒՄ ՀԿ-ն իրականացրեց տեղեկատվական հանդիպումներ Ակների, Վերիշենի և Քարահունջի միջնակարգ դպրոցներում։Հանդիպման ընթացքում ներկայացվել է՝«Նորարարություն հանուն փոփոխության» ծրագիրը, մասնակցության հայտադիմումի լրացման կարգը։Հանդիպումներն անցել են հարց ու պատասխանի ձևաչափով՝ վեր հանելով և քննարկելով առաջ եկած բոլոր հարցերն ու խնդիրները։
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Շարունակվում են «Նորարություն հանուն փոփոխության» ծրագրի շրջանակներում իրականացվող տեղեկատվական հանդիպումները։ Սեպտեմբերի 6-ին հանդիպումներ են կայացել Վարդենիս համայնքի Լուսակունք և Մեծ Մասրիկ գյուղական բնակավայրերի աշակերտների շրջանում։Հանդիպումների ընթացքում քննարկվել է՝ ծրագիրը, հայտադիմումի լրացման կարգը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն ՀՀ Սյունիքի մարզի Գորիս և Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքների 16-30 տարեկան երիտասարդներին հրավիրում է մասնակցել ԱՄՆ ՄԶԳ-ի և ԹԱՅԴՍ կենտրոնի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Նորարարություն հանուն փոփոխության» ծրագրին։ Ծրագրի նպատակն է նպաստել Գորիս և Վարդենիս համայնքների երիտասարդների կարողությունների զարգացմանը՝ ներգրավելով նրանց համայնքային զարգացման, համախմբման և մասնակցային կառավարման գործընթացում։ Ծրագրի շրջանակներում կիրականացվեն՝ Կարողությունների զարգացման դասընթացներ, Համայնքային ֆորումներ, ԼԱՄՓ միջոցառումներ, Լավագույն համայնքային նախաձեռնությունների ընտրություն, 6 համայնքային նորարական գաղափարների…
«Բիզնես պլանի մշակում»
«Մեր կյանքը, մեր ապագան․ աջակցություն Հայաստանում հակամարտությունից տուժած համայնքների ինքնավերականգնմանը և դիմակայունության բարձրացմանը» ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթի Հայտադիմում 2-ի նախնական փուլ անցած ձեռնարկատիրական գաղափարներ ներկայացրած անհատ ձեռնարկատերերի համար իրականացվել է «Բիզնես պլանի մշակում» թեմայով եռօրյա դասընթաց: Դասընթացի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝🔹բիզնեսի վարման փուլերը և գաղափարների գեներացում,🔹բիզնես մոդել կտավ,🔹բիզնես պլան, լրացման պահանջները,🔹ֆինանսական կառավարում։ Դասընթացն իրականացվել է ծրագրի բիզնես փորձագետ Իրինա Դարբինյանի կողմից։ Մասնակիցները, կիրառելով ստացած գիտելիքներն ու հետդասընթացային խորհրդատվությունը,…
«Բարեկամ» կենտրոն
Վստահե՛ք մեզ Ձեր երեխայի զարգացումը․․․ https://www.facebook.com/barekamkentroncfs/videos/5175852932494534
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Մեր կյանքը, մեր ապագան․ աջակցություն Հայաստանում հակամարտությունից տուժած համայնքների ինքնավերականգնմանը և դիմակայունության բարձրացմանը» ծրագրի շրջանակներում «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ երկու հայտադիմումներով։ Դրամաշնորհային մրցույթի ընդհանուր նպատակն է աջակցել սոցիալապես խոցելի և/կամ ներքին տեղահանված անհատների կամ ընտանիքների՝ գյուղատնտեսական փոքր միկրո-ձեռնարկատիրական գործունեության վերսկսմանը կամ զարգացմանը: Դրամաշնորհային մրցույթի առանձնահատուկ խնդիրներն են՝ Հայտադիմում 1 – աջակցել սոցիալապես խոցելի, և/կամ ներքին տեղահանված անհատների կամ ընտանիքների կողմից գյուղատնտեսական միկրո-ձեռնարկատիրական կամ գյուղատնտեսական անհատական/ընտանեկան գործունեության/ձեռներեցության…