«Նորարարություն հանուն փոփոխության» ծրագրի շրջանակներում տրվել է երիտասարդների կարողությունների զարգացման դասընթացների մեկնարկը։
Հաջորդ փուլ անցած 50 երիտասարդների համար իրականացվել է «Համայնքնային համախմբում և մոբիլիզացիա» թեմայով դասընթաց։Դասընթացի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝
Համայնքի զարգացում
Համայնքի սահմանումը և նրա բնութագրիչները
Համայնքի տեսլականը
Համայնքի համախմբման խնդիրները, ձևերն ու մեթոդները։
Ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացները նպատակ ունեն զարգացնել երիտասարդների կարողությունները՝ ներգրավելով նրանց համայնքային խնդիրների բարձրացման և լուծման գործընթացներում։