Սեպտեմբերի 9-ին «Գործընկերություն և ուսուսցում» հասարակական կազմակերպությունը «Նորարարություն հանուն փոփոխության» ծրագրի շրջանակներում տեղեկատվական հանդիպում ունեցավ Գորիսի պետական համալսարանում։
Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ ծրագրի ղեկավար Արտաշես Տոռոզյանը, ներկայացրեց ծրագիրը, վերջինիս նպատակը, խնդիրները, ակնկալվող արդյունքերն ու մասնակցության հայտադիմումի լրացման կարգը։
Հանդես եկավ նաև ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, խրախուսեց երիտասարդների մասնակցությունը նմանատիպ նախաձեռնություններին և իր պատրաստակամությունը հայտնեց ծրագրին աջակցելու գործում։