«Բիզնես պլանի մշակում»

«Մեր կյանքը, մեր ապագան․ աջակցություն Հայաստանում հակամարտությունից տուժած համայնքների ինքնավերականգնմանը և դիմակայունության բարձրացմանը» ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթի Հայտադիմում 2-ի նախնական փուլ անցած ձեռնարկատիրական գաղափարներ ներկայացրած անհատ ձեռնարկատերերի համար իրականացվել է «Բիզնես պլանի մշակում» թեմայով եռօրյա դասընթաց:


Դասընթացի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝
🔹բիզնեսի վարման փուլերը և գաղափարների գեներացում,
🔹բիզնես մոդել կտավ,
🔹բիզնես պլան, լրացման պահանջները,
🔹ֆինանսական կառավարում։


Դասընթացն իրականացվել է ծրագրի բիզնես փորձագետ Իրինա Դարբինյանի կողմից։

Մասնակիցները, կիրառելով ստացած գիտելիքներն ու հետդասընթացային խորհրդատվությունը, դասընթացի ավարտից հետո սահմանված ժամանակահատվածում պետք է ներկայացնեն իրենց գաղափաների համար մշակված բիզնես պլանները։


💰«Մեր կյանքը, մեր ապագան․ աջակցություն Հայաստանում հակամարտությունից տուժած համայնքների ինքնավերականգնմանը և դիմակայունության բարձրացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության Հումանիտար օգնության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի գործընկերությամբ։