«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն ՀՀ Սյունիքի մարզի Գորիս և Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքների 16-30 տարեկան երիտասարդներին հրավիրում է մասնակցել ԱՄՆ ՄԶԳ-ի և ԹԱՅԴՍ կենտրոնի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Նորարարություն հանուն փոփոխության» ծրագրին։
Ծրագրի նպատակն է նպաստել Գորիս և Վարդենիս համայնքների երիտասարդների կարողությունների զարգացմանը՝ ներգրավելով նրանց համայնքային զարգացման, համախմբման և մասնակցային կառավարման գործընթացում։
Ծրագրի շրջանակներում կիրականացվեն՝
Կարողությունների զարգացման դասընթացներ,
Համայնքային ֆորումներ,
ԼԱՄՓ միջոցառումներ,
Լավագույն համայնքային նախաձեռնությունների ընտրություն,
6 համայնքային նորարական գաղափարների ֆինանսավորում և իրականացում,
Համայնքների երիտասարդական քաղաքականության մշակում։
Եթե դու ակտիվ ես, նորարար և հետաքրքրասեր, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։
Վստահ ենք, որ մենք կարող ենք թռիչքային զարգացումներ ունենալ հենց երիտասարդների շնորհիվ։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտադիմումը https://docs.google.com/…/1FAIpQLSdZIw6U8KxFeV…/viewform
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 11, ժամը 23։59։