Մեր շահառուները զարգացնում են հեռահար և կարճաժամկետ պլանավորման իրենց հմտությունները, դասընթաց Գավառում
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում Գավառ քաղաքում ապրիլի 28-29-ին տեղի ունեցավ «Հեռահար և կարճաժամկետ պլանավորման հիմունքներ» թեմայով երկօրյա դասընթաց:
Դասընթացին մասնակցել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Մարտունի և Վարդենիս համայնքների ՔՀԿ-ների և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ: Դասընթացը վարել է ոլորտային փորձագետ, դասընթացավար Կարեն Սարգսյանը:
Դասընթացը հնարավորություն տվեց մասնակիցներին բարելավելու իրենց կարողությունները ՀԿ հեռահար և կարճաժամկետ պլանավորման վերաբերյալ: Դասընթացի ընթացքում բոլոր տեսական գիտելիքները ամրապնդվել են գործնականում խմբային աշխատանքների և քննարկումների միջոցով:
Մասնակիցների ամփոփմամբ՝ երկօրյա դասընթացի ընթացքում տեղի ունեցան արդյունավետ քննարկումներ, ձևավորվեց կառուցողական փոխհամագործակցություն մասնակից ՔՀԿ-ների ներկայացուցիչների միջև: