«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՀԱՄԱՅՆՔԱՀԵՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
ՀԱՄԱԺՈՂՈՎ
2019 թ.-ի հունիսի 28-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում երեք կարևոր իրադարձություններ համատեղվեցին մեկ օրում։ Նախ բացվեց Երիտասարդների կարողությունների զարգացման համայնքային կենտրոն, այնուհետև կայացավ «Սոցիալական գործընկերություն և կրթություն համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» համաժողովը։ Հենց այդտեղ էլ իրականացվեց «Սոցիալական գործընկերություն 2019» մրցանակաբաշխությունը։
Համաժողովը կազմակերպվել է Հայկական Կրթական Ցանց Armenian Educational Network-ի կարողությունների զարգացման ծրագրի ընթացքում, որը իրականացվում է Եվրոպական միության (European Union in Armenia) կողմից ֆինանսավորվող Կառուցողական երկխոսության հանձնառություն/Commitment to ConstructiveDialogue ծրագրի շրջանակներում:
Համաժողովի նպատակը Մասնագիտական կրթության և ուսուցման/ՄԿՈՒ ոլորտի բարելավմանն ուղղված սոցիալական գործընկերության համայնքային մոդելի արդյունքների ներկայացումն ու դրա կիրառման և տարածման հնարավորությունների, ինչպես նաև ՄԿՈւ և մասնագիտական կողմնորոշման ոլորտների բարեփոխումներին առնչվող խնդիրների քննարկումն էր:
Համաժողովին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Սյունիքի մարզպետարանի, Գորիս և Սիսիան համայնքների ՏԻՄ-երի, Հայկական կրթական ցանցի անդամ կազմակերպությունների, բիզնես կառույցների ներկայացուցիչներ, ՄԿՈՒ ոլորտի դերակատարներ, քոլեջների և ոլորտում գործունեություն ծավալող տեղական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդներ:
Բոլոր մանրամասները Զանգեզուր հեռուստաընկերության (Zangezur.tv) կողմից պատրաստված տեսանյութում.