«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»
Ֆինանսական կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ծրագիր
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի 16-ից 23 տարեկան երիտասարդների շրջանում ֆինասնական կարողությունների և գրագիտության, ինչպես նաև ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրի մասնակցության նպատակով
«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ Հասարակական կազմակերպությունը «էյչ-էս-բի-սի բանկ հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Զարգացման հեռանկարներ» ծրագրի շրջանակներում մասնակիցների ներգրավման նպատակով հայտարարում է հայտադիմումների ընդունում:
Ծրագրի մասին
«Զարգացման հեռանկարներ» ծրագիրը հանդիսանում է ֆինանսական գրագիտությանն ու գործարար հմտությունների զարգացմանն ուղղված տեսական դասընթացների, սեմինարների և արդյուքահեն պրակտիկ գործողությունների և վարժությունների համադրություն, որի իրականացման բոլոր շրջափուլերում շարունակական խորհրդատվություն, ուղղորդում և հսկողություն են իրականացնելու ֆինանսների և ձեռնարկատիրության ոլորտներում փորձառու և հմուտ մասնագետներ:
Ծրագրի շրջանակներում մասնակիցներին կներկայացվեն ձեռնարկատիրական գործունեության ոլորտում ռիսկերի մեղմացման և ապագա ֆինանսական պլանավորման հայեցակարգերը: Մասնակիցները կստանան բիզնես կառավարման և պլանավորման հիմնարար տեղեկություններ, կզարգացնեն իրենց հմտությունները գործընկերների, պոտենցիալ ներդրողների և հաճախորդների հետ հաղորդակցվելու ոլորտներում, որոնք առաջնային նշանակություն ունեն շահավետ ձեռնարկատիրական գործունեություն իրականցնելու համար:
Ծրագրի նպատակն է
- Նպաստել ՀՀ Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի 16-ից 23 տարեկան երիտասարդների շրջանում ֆինանսական կարողությունների և գրագիտության մակարդակի բարձրացմանը և ձեռնարկատաիրական հմտությունների զարգացմանը:
- Աջակցել շահառու երիտասարդների շրջանում համայնքահեն գործարար (բիզնես) գաղափարների գեներացմանը, գործարար ծրագրերի մշակմանը և դրանց իրականացմանը:
- Նպաստել շահառու երիտասարդների հմտությունների և կարողությունների զարգացմանը շուկայի հետազոտության իրականացման, մարքետինգային ռազմավարության մշակման, ֆինանսական պլանավորման և բիզնես կառավարման ոլորտներում:
Ծրագրի տևողությունը
«Զարգացման հեռանկարներ» ծրագիրը իրականացվելու է 2019թ.-ի հուլիս 15-ից մինչև 2020թ.-ի փետրվարի 28-ը:
Մասնակցության պայմանները
- Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի 16-ից 23 տարեկան երիտասարդներ, ովքեր հետաքրարված են իրենց ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմաբ, բիզնես կառավարման կարողությունների զարգացմամբ և գործարար ստարտափ ծրագրերի իրականացմամբ:
- Ծրագրին մասնակցության համար հարկավոր է լրացնել ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2019 թ.-ի օգոստոսի 23-ը:
- Միայն 1-ին փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:
- Ծրագրում մասնակցության համար վերջնական կընտրվեն ՀՀ Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերը ներկայացնող 16-ից 23 տարեկան 48 երիտասարդներ (յուրաքանչյուր թիրախ մարզից 16 մասնակից)
Ուշադրություն. Ծրագրի 48 շահառու երիտասարներից յուրաքանչյուր թիրախ մարզում ձևավովելու են 4 աշխատանքային թիմեր՝ յուրանքաչյուրը 4 մասնակցի ներգրավվածությամբ: Աշխատանքային խմբերի կողմից մշակվելու են 24 բիզնես գաղափարներ, որոնցից 12-ը արժանանալու են իրականցման համար անհրաժեշտ ֆինանսական աջակցության:
Վերջնաժամկետ
Մրցութային հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2019թ.-ի օգոստոսի 23-ը:
Կոնտակտներ
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար կարող եք գրել [email protected] էլ հասցեին կամ զանգահարել
+374 77 23 17 11 հեռախոսահամարով՝ Քրիստինե Խանոյանին: