ԿԱՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳԻՐ

ԿԱՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԾՐԱԳԻՐ

Ուրախ ենք տեղեկացնել, որ Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագրի (ՊՏԱԾ-Հ) ֆինանսական աջակցությամբ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն մեկնարկել է «Կայուն գյուղատնտեսությունը որպես տնտեսական զարգացման հնարավորություն» դրամաշնորհային ծրագիրը:

Ծրագիրը իրականացվում է ՀՀ Սյունիքի մարզի, Տաթև խոշորացված համայնքի Տաթև բնակավայրում:

Ծրագիրը նպատակ է հետապնդում նպաստել Տաթև բնակավայրի կայուն գյուղատնտեսության զարգացմանը, գյուղմթերքների արտադրությանը՝ խթանելով բնակավայրի տնտեսական զարգացումը: Ծրագիրը կնպաստի Տաթև բնակավայրում կանաչ տարածքների ավելացման և վայրի բույսերի լանդշաֆտների ստեղծանն ու պահպանմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, համայնքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը՝

  • Ստեղծելով ջերմոցային և բաց դաշտ տնտեսություններ, որոնք կարտադրեն էկոլոգիապես մաքուր գյուղմթերք և կանաչապատման լանդշաֆտային բույսեր,
  • Մոբիլիզացնելով համայնքային տնտեսություններին՝ զարգացնելով նրանց կարողությունները կայուն գյուղատնտեսության զարգացման, բնական ռեսուրսների ճիշտ կառավարման, անվտանգ և առանց թունաքիմիկատների  սննդի արտադրության և սպառման,  բնության հետ կապի գործընթացներում:
  • Խթանելով գյուղմթերքների արտադրությունը և իրացումը:

    

Ծրագրի մեկնարկային փուլում իրականացվել են.

  • Ծրագրի ներկայացման հանդիպումներ՝ համայնքային ժողովի ձևաչափով, որի ընթացքում համայնքի բնակիչներին ներկայացվել են ծրագրի նպատակն ու ակնկալվող արդյունքները:
  • Համայնքի բնակիչներից և տնտեսություններից չևավորվել է շահառուների խումբ, որոնք ակտիվ ներգրավվածություն են ունենալու ծրագրի իրականացման ընթացքում՝ զարգացնելով իրենց կարողությունները կայուն գյուղատնտեսության ոլորտում:
  • Մեկնարկել են տարածքների մաքրման և հողահարթեցման աշխատանքները:

   

   

Կարճ ժամանակ անց կմեկնարկի հիմնական աշխատանքների ինտենսիվ և եռուն աշխատանքային փուլը:

#կայունգյուղատնտեսություն #sustainableagriculture #PTngo #ՊՏԱԾՀ