«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ՖՈՐՈՒՄ
2019 թ.-ի հունիսի 11-ին ՀՀ Սյունիքի մարզի, Գորիս քաղաքում տեղի ունեցավ «Երիտասարդական քաղաքականության ներդրումը Գորիս համայնքում. Մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով ֆորում։
Ֆորումն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Ինֆորմացիայի Ազատության Կենտրոն/Freedom of Information Center միջոցով՝ ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից իրականացվող «Երիտասարդները հանուն իրենց ապագայի» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի նպատակն է նպաստել Գորիս խոշորացված համայնքում երիտասարդների հանրային մասնակցության ապահովմանը և հանրային ազդեցության մեծացմանը՝ իրականացնելով համայնքային բյուջեի մոնիտորինգ և ջատագովություն։
Ֆորումի նպատակն էր Գորիս համայնքի երիտասարդներին, ՏԻՄ-երի և ՔՀԿ-ների ներկայացուցիչներին ներկայացնել Գորիս համայնքի բնակավայրերի երիտասարդների շրջանում իրականացված հետազոտության, ինչպես նաև Գորիս համայնքի 2018թ․ տարեկան բյուջեի փաստաթղթային վերլուծության արդյունքները։
Ֆորումի բացմանը մասնակցել է նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, ով ողջունել է նախաձեռնության գաղափարը և հաջող ընթացք մաղթել։
Ֆորումին մասնակցել են Գորիս համայնքի ՏԻՄ ներկայացուցիչներ, Գորիսի տարբեր բնակավայրերի երիտասարդներ և ՔՀԿ-ների ներկայացուցիչներ։
«Երիտասարդները հանուն իրենց ապագայի» ծրագրի շրջանակներում Գորիս համայնքի բնակավայրերի երիտասարդության շրջանում իրականացված հետազոտության և Գորիս համայնքի 2018 թ-ի բյուջեի տարեկան փաստաթղթային վերլուծության արդյունքները ֆորումի մասնակիցներին ներկայացրել է ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը։
Ֆորումի երկրորդ մասում շահագրգիռ կողմերը աշխատել են աշխատանքային խմբերով և մշակել՝ Գորիս համայնքի երիտասարդական քաղաքականության մշակմանն ուղղված առաջարկություններ։
#InformedArmenia #ԻրազեկՀայաստան #FOICA #ԻԱԿ #EU #EU4Armenia#EJC #PT