Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հարգելի գործընկերներ և բնակիչներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան-ի ֆինանսավորմամբ, «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն սթ. հունիսի 1-ից ՀՀ Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքի Տաթև բնակավայրում մեկնարկել է «Կայուն գյուղատնտեսությունը որպես տնտեսական զարգացման հնարավորություն» ծրագիրը:
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Տաթև բնակավայրի կայուն գյուղատնտեսության զարգացմանը, գյուղմթերքների արտադրությանը՝ խթանելով բնակավայրի տնտեսական զարգացումը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է շահառուների համար իրականացնել՝
- պրակտիկ և տեսական դասընթացներ գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ
- դասընթացներ լանդշաֆտային բույսերի արտադրության կոմերցիոն բիզնեսի հիմնան վերաբերյալ։
Եթե դուք ցանկանում եք, որպես շահառու, ընդգրկվել նշված ծրագրում, ապա պետք է լրացնել համապատասխան դիմում-հայտը, որը կարող եք գտնել ինչպես առցանց՝ https://forms.gle/2zC8EovdbuxXa2wH8, այնպես էլ տպագիր տարբերակով՝ Տաթև բնակավայրի վարչական շենքից։
Հայտը պետք է լրացնել մինչև հունիսի 11-ը և հանձնել Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանին։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ծրագրի փորձագետ Սարգիս Մանուկյանին հետևյալ հեռախոսահամարով՝ 093707048։