ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

 

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Հայաստանում Միջին մասնագիտական ուսուցման (ՄԿՈՒ) և մասնագիտական կողմնորոշման ոլորտներում իրականացվող բարեփոխումների և առկա հիմնախնդիրների լուսաբանման, որակյալ լրագրողական պատմությունների ստեղծման և տարածման նպատակով

 

«Հայկական կրթական ցանցը» Եվրոպական միության  կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայկական կրթական ցանցի կարողությունների զարգացում» ծրագրի ընթացքում հայտարարում է կրթական ոլորտի լուսաբանմանն ուղղված լրագրողական նյութերի մրցույթ:

Մրցույթի նպատակն է

  1. Խթանել Հայաստանում կրթական, հատկապես՝ Միջին մասնագիտական ուսուցման (ՄԿՈՒ) և մասնագիտական կողմնորոշման ոլորտներում իրականացվող բարեփոխումների և առկա հիմնախնդիրների լուսաբանումը, որակյալ լրագրողական պատմությունների ստեղծումն ու տարածումը:
  2. Բարձրացնել կրթական, հատկապես՝ ՄԿՈՒ և մասնագիտական կողմնորոշման ոլորտների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը:
  3. Նպաստել այդ ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը՝ խթանելով շահագրգիռ կողմերի մասնակցությունը:

Մրցույթի պայմանները

  • Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2019թ. մայիսի 15-ից մինչև հունիսի 21-ը ընկած ժամանակահատվածում հեռարձակված/հրապարակված հեռուստատեսային և ռադիո հաղորդումներ, լրագրողական հոդվածներ, հրատարակումներ մրցույթի թեմատիկ հիմնախնդիրների վերաբերյալ: (Տես՜ Մրցույթի թեմաներ բաժինը)
  • Ներկայացված նյութերը կարող են լինել հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, եթե օտար լեզվի կիրառությունը պայմանավորված է տվյալ լրատվամիջոցի լսարանային առանձնահատկություններով:
  • Յուրաքանչյուր դիմորդ՝ անհատ, ստեղծագործական խումբ կամ կազմակերպություն, կարող է ներկայացնել մեկից ավելի նյութ:
  • Ներկայացվող նյութերում պետք է պահպանված լինեն լրագրողական էթիկայի, հեղինակային իրավունքի և ՀՀ օրենսդրական ակտերով նախատեսված այլ իրավական պահանջները:

Մրցույթի չափանիշները

Ներկայացվող նյութի համար ժանրի, ֆորմատի և տևողության սահմանափակումներ չկան: Կխրախուսվեն այն նյութերը, որոնք.

  • Կունենան ստեղծագործական մոտեցում,
  • կպարունակեն մասնագիտական վերլուծություն,
  • կլինեն փաստարկված,
  • կպահպանեն օբյեկտիվության և բազմակարծության սկզբունքները,
  • պատրաստված կլինեն լեզվական, ոճական բարձր մակարդակով,
  • միտված կլինեն ոլորտում դրական փոփոխությունների իրականացմանը:

Լրագրողական մրցույթի շրջանակներում նախատեսված են 3 գլխավոր, ինչպես նաև մրցույթային հանձնաժողովի կողմից սահմանված խրախուսական մրցանակներ:

Լրագրողական մրցույթում հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու 2019թ.-ի հունիսի 28-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում կայանալիք ՄԿՈՒ և մասնագիտական կողմնորոշման ոլորտներին նվիրված համազգային կոնֆերանսին՝ ներկայացնելով իրենց պատմությունները շահագրգիռ կողմերին և ձևավորելով արժեքավոր գործնական կապեր և գործընկերություն:

Մրցույթի թեմաները

Մրցույթի շրջանակներում նախընտրելի թեմաներն են.

  • Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) և աշխատաշուկայի (ԱՇ) կապի արդյունավետության ապահովման հիմնախնդիրները:
  • Աշխատաշուկայում առկա անհամապատասխանությունը առաջարկի և պահանջարկի միջև:
  • Համայնքային, մարզային և ազգային մակարդակներում կարիերային առնչվող խորհրդատվության համակարգի բարելավմանն ուղղված հանրային քաղաքականությունը:
  • ՄԿՈՒ հաստատությունների նյութատեխնիկական հագեցվածություն առկա վիճակը:
  • ՄԿՈՒ հաստատությունների դասախոսական կազմի վերապատրաստման, ոսումնական ձեռնարկների արդիականացման և նորարարական մեթոդների ներդրման հիմնախնդիրները:
  • ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների գործնական հմտությունների զարգացման արդյունքահեն մեթոդաբանության ներդրման հնարավորությունները:
  • Շահագրգիռ կողմերի համագործակցության ծավալման և գործընկերության հնարավոր մոդելները:

Վերոնշյալը, սակայն, չի սահմանափակում մրցույթի դիմորդների կողմից թիրախային ոլորտի վերաբերյալ այլ թեմաներով հրապարակումներ ներկայացնելու իրավունքը:

Ինչպես դիմել

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 21-ը ներառյալ [email protected] էլ. փոստին ուղարկել մրցույթին ներկայացվող նյութ(եր)ը՝ այդ թվում նաև հղումների տեսքով (link): Ներկայացվող տեսանյութերը ցանկալի է տեղադրել օնլայն պլատֆորմներում՝ YouTube, Vimeo և այլն (եթե դրանք չեն հեռարձակվել օնլայն մեդիայի միջոցով) և մրցույթի համար ներկայացնել միայն հղում:

Ուշադրություն. Ներկայացվող նյութերում պետք է ակնհայտ լինի դիմորդի՝ տվյալ նյութի հեղինակ լինելու փաստը:

Վերջնաժամկետ

Մրցութային հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հունիսի 21-ը՝ ժամը 14:00-ն:

Կոնտակտներ

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար կարող եք գրել [email protected] կամ [email protected] էլ հասցեներին՝  Հայկական կրթական ցանցի հանրային կապերի պատասխանատու Դավիթ Հակոբյանին:

www.armedunet.com