ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՑԱՆՑ-ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Այսօր՝ մայիսի 14-ին, Եվրոպական միության (European Union in Armenia) կողմից ֆինանսավորվող Կառուցողական երկխոսության հանձնառություն/Commitment to ConstructiveDialogue ծրագրի շրջանակներում իրականացվող Հայկական Կրթական Ցանց Armenian Educational Network-ի զարգացմանն ու հզորացմանն ուղղված ծրագրի ընթացքում կայացավ Հայկական կրթական ցանցի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև աշխատանքային հանձնախմբի առաջին պաշտոնական հանդիպումը:
Հանձնախմբի ձևավորումը նպատակ ունի Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) և մասնագիտական կողմնորոշման ոլորտներում բարեփոխումների իրակաանցման գործընթացներում շահագրգիռ պետական գերատեսչությունների և ոլորտային կազմակերպությունների միջև կառուցողական երկխոսության ծավալման միջոցով ուղենշել և հստակեցնել ոլրտի զարգացման հնարավոր ուղիները և առկա խնդիրերի լուծման ճանապարհները:
Հանդիպմանը մասնակցում էին Գործընկերություն և ուսուցում/ԳՈՒՄ ՀԿ գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահ Կարեն Զադոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, Գլոբալ զարգացումներ հիմնադրամի ղեկավար Արամ Ավագյանը և փորձագեն Լիլիթ Բեգլարյանը, ԱՐՄԱԿԱԴ ընկերության հիմնադիր և ՍԻՎԻՏԱՍ կազմկերպության ներկայացուցիչ Խաչիկ Գևորգյանը:
Հայկական կրթական ցանցի(ՀԿՑ) ադման կազմակերպությունների ղեկավարները՝ Արտաշես Տոռոզյանը և Արամ Ավագյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեցրեցին ՀԿՑ-ի կողմից 2018 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ-ում իրականացված ՄԿՈՒ տարածաշրջանային ֆորումների ընթացքում վերհանված հիմնախնդիրների լուծման ուղղությամբ մշակված առաջարկությությունների փաթեթը, ինչպես նաև Սյունիքի Գորիս և Սիսիան խոշորացված համայնքներում փորձարկված Սոցիալական համագործակցության համայնքային մոդելի պրակտիկ հաջողությունները և զարգացման հեռանկարները:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահ Կարեն Զադոյանը, կարևորելով Հայաստանում կրթության զարգացման ոլորտում Եվրոպական միության կողմից ցուցաբերվող աջակցությունը, փաստեց հանրային հատված-կառավարություն միջոլորտային համագործակցության խորացման և կառուցողականա գործընկերության զարգացումը: Կ. Զադոյանը հանդես եկավ նաև ծավալվող երկխոսությունը ընլայնելու նախաձեռնությամբ՝ առաջարկելով աշխատանքային հանձնախումբը դարձնել միջգերատեսչական և ընգրկել նաև մյուս շահագրգիռ պետական ինստիտուտներին և ՔՀԿ կոալիցիաներին:
ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը կարևորեց ընդհանուր նպատակների շուրջ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավման անհրաժեշտությունը և ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքում հանրային հատվածի կողմից ստացվող աջակցությունը:
Հաշվի առնելով հանդիպման արդյունավետությունը՝ ձեռք բերվեց առաջիկա նախատեսվող հանդիպումները ավելի հաճախակի կազմակերպելու ընդհանուր համաձայնություն: