ՄԱՐԶԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ. «ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏՇՈՒԿԱ, ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ

«ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏՇՈՒԿԱ, ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ

   

 Սեպտեմբերի 28-ին ԳՈՒՄ ՀԿ-ն  «Սոցիալական գործընկերություն և կրթություն․ համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Կապան համայնքում իրականացրել է «Միջին մասնագիտական  կրթություն և աշխատշուկա, հանրակրթություն և մասնագիտական կողմնորոշում. հիմնախնդիրներ և լուծման ուղիներ» թեմայով մարզային ֆորում։

Մարզային ֆորումի նպատակն էր շահագրգիռ  կողմերի մասնակցությամբ վեր հանել միջին մասնագիտական կրթության և աշխատաշուկայի, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորշման գործընթացներում առկա հիմնախնդիրները և հանդես գալ դրանց լուծմանն ուղղված առաջարկություններով։

     

Մարզային ֆորումը տեղի է ունեցել Սյունիքի տարածաշրջանային  պետական քոլեջում։ Ֆորումին մասնակցել են   Կապանի և Քաջարանի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ, աշխատակիցներ, ուսանողներ, հանրակրթական  դպրոցների  տնօրեններ, փոխտնօրեններ, աշակերտներ,  Կապանի համայնքապետարանի աշխատակիցներ, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, գործատուներ, ընդհանուր թվով 50 մասնակից։

Մարզային ֆորումի մասնակիցներին ողջունել են ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը և Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անժելա Մաքյանը։ Վերջինս   իր ողջույնի խոսքում մեծ կարևորություն է տվել  ԳՈՒՄ ՀԿ-ի նախաձեռնությանը,   ֆորումի թեմային  և կոչ արել իր գործընկերներին ակտիվ մասնակցություն ունենալ   ոլորտում առկա խնդիրների վերհանմանն ու դրանց հնարավոր լուծումների  առաջարկմանը։

Մարզային ֆորումը վարել է ԳՈՒՄ ՀԿ-ի աշխատակից Աննա Դանիելյանը։

Ֆորումի առաջին մասում Ա. Դանիելյանը մասնակիցներին ամփոփ ներկայացրել է «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի նպատակը, իրականացման ընթացքն ու ակնկալվող արդյունքները։ Այնուհետև  մասնակիցներն աշխատել են 4 թեմատիկ խմբերով, որոնցից 2-ը քննարկել և վեր են հանել  հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման, իսկ մյուս 2-ը՝ միջին մասնագիտական կրթության և աշխատաշուկայի միջև առկա խնդիրները։

     

Մասնակիցները համապատասխան խմբերով  մշակել են նաև   իրենց առաջադրած խնդիրների լուծման առաջարկությունները  և հանդես եկել ներկայացումներով։

 Խմբային ներկայացումներն ուղեկցվել են բուռն քննարկումներով։

Մարզային ֆորումն ամփոփվել է շատ կառուցողական մթնոլորտում։ Շահագրգիռ կողմերը  շնորհակալություն են հայտնել ԳՈՒՄ ՀԿ-ին  ոլորտի խնդիրների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրվածության համար և ծրագրի իրականացմանն աջակցելու պատրաստակամություն հայտնել։

     

ԳՈՒՄ ՀԿ-ն «Սոցիալական գործընկերություն և կրթություն․ համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագիրն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի կոնսորցումի անդամներն են՝ «Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ /ԳԶՀ, «Սիսիանի Մեծահասակների Կրթության Կենտրոն» հիմնադրամ /ՍՄԿԿ, «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա» իրավաբանական անձանց միություն/ՑՈՒՀԼ։