ՄԱՐԶԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ ԻՋԵՎԱՆՈՒՄ. «ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏՇՈՒԿԱ, ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ․ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ»

«ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏՇՈՒԿԱ, ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ․ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին ԳՈՒՄ ՀԿ-ն «Սոցիալական գործընկերություն և կրթություն․ համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի Իջևան համայնքում իրականացրել է «Միջին մասնագիտական կրթություն և աշխատշուկա, հանրակրթություն և մասնագիտական կողմնորոշում․ հիմնախնդիրներ և լուծման ուղիներ» թեմայով մարզային ֆորում։

    

Մարզային ֆորումի նպատակն էր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ վեր հանել միջին մասնագիտական կրթության և աշխատաշուկայի, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորշման գործընթացներում առկա հիմնախնդիրները և հանդես գալ դրանց լուծմանն ուղղված առաջարկություններով։
Մարզային ֆորումը տեղի է ունեցել Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջում։ Ֆորումին մասնակցել են Իջևանի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, աշակերտներ, Իջևանի Զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակիցներ, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, գործատուներ։

    
ԳՈՒՄ ՀԿ-ն «Սոցիալական գործընկերություն և կրթություն․ համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագիրն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի կոնսորցումի անդամներն են՝ «Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ /ԳԶՀ, «Սիսիանի Մեծահասակների Կրթության Կենտրոն» հիմնադրամ /ՍՄԿԿ, «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա» իրավաբանական անձանց միություն/ՑՈՒՀԼ։