«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄՈԴԵԼ»-Ի ՆԱԽԱԳԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄՈԴԵԼ»-Ի ՆԱԽԱԳԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Ս.թ. սեպտեմբերի 19-ին, «Սոցիալական գործընկերության համայնքային մոդել»-ի նախագիծը քննարկվեց նաև Գորիս համայնքի շահագրգիռ կողմերի հետ։

Մոդելի նախագծի ներկայացման հանդիպմանը մասնակցել են Գորիսի համայնքապետարանի, Զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակիցներ, հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, երիտասարդներ, գործատուներ։
Գորիսում ևս «Սոցիալական գործընկերության համայնքային մոդել»-ի գաղափարը հավանության արժանացավ հանդիպման մասնակիցների կողմից։