«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՈՒ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՀԿ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ» ԹԵՄԱՅՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԳՈՒՄ ՀԿ-ն «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 24-ին իրականացրել է «Սոցիալական ուղղվածության ու շահառուների սահմանում ՀԿ Ռազմավարության մեջ» թեմայով խորհրդատվություն:
«Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագիրն իրականցվում է «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա ՀԿ-ի աջակցությամբ և «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կոնտրոն» ՀԿ-ի գործընկերությամբ:
Խորհրդատվությունը նպատակ ունի աջակցելու ՀԿ-ներին իրենց ռազմավարություններում սոցիալական ուղղվածության ու շահառուների սահմանման գործում
Խորհրդատվությունը տեղի է ունեցել Գորիսում՝ ԳՈՒՄ ՀԿ-ի գրասենյակում, որին մասնակցել են Գորիս և Սիսիան համայնքներում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Խորհրդատվության ընթացքում մասնակիցները քննարկել են իրենց կազմակերպությունների Ռազմավարական պլանի կառուցվածքը և դրա համապատասխանելիությունը սոցիալական ոլորտին իրենց շահառուների կարիքներին: